o C     23. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը դեմոկրատների հաղթանակի դեպքում ԱՄՆ-ում տնտեսական ճգնաժամ է կանխատեսել

07.11.2019 18:27 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը դեմոկրատների հաղթանակի դեպքում ԱՄՆ-ում տնտեսական ճգնաժամ է կանխատեսել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմոկրատներին մեղադրել է «տոտալիտարիզմի» համար և «աննախադեպ» տնտեսական ճգնաժամ ու ընկճախտ է կանխատեսել 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում նրանց հաղթանակի դեպքում, գրում է Daily News-ը:

«Ես շատ ավելի հարուստ եմ, քան մարդիկ կարծում են». Թրամփը խոստացել է մինչ ընտրություններն իր ֆինանսական հաշվետվությունը հրապարակել

«Միացյալ Նահանգները վերափոխելու իրենց ձգտման մեջ դեմոկրատներն ավելի ու ավելի տոտալիտար են դառնում. ճնշում են դժգոհներին, զրպարտում անմեղներին, ոչնչացնում իրավական նորմերը, ցուցադրական գործընթացներ են կազմակերպում և փորձում տապալել ամերիկյան ժողովրդավարությունը, որպեսզի պարտադրեն իրենց սոցիալիստական օրակարգը: Եթե դեմոկրատները վերադառնան, ձեզ այնպիսի ընկճախտ է սպասվում, որը ոչ ոք երբևէ չի տեսել»,-հայտարարել է Թրամփը՝ ելույթ ունենալով Լուիզիանայում իր կողմնակիցների հետ հանրահավաքում:

ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին:

Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուների նախնական ընտրությունները տեղի կունենան փետրվարից մինչև հունիս, որից հետո հաղթողը կընտրվի կուսակցական համագումարում։ Համազգային հարցումների մեծ մասում առաջատարը նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է, նրա հետ մրցակցում են Էլիզաբեթ Ուորենը և Բեռնի Սանդերսը:

Սոցհարցումների վերջին տվյալների համաձայն՝ Թրամփը ժողովրդականությամբ զիջում է Դեմոկրատական կուսակցության միանգամից հինգ ներկայացուցիչների, որոնք հայտարարել են ընտրություններին մասնակցելու ծրագրերի մասին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА