o C     23. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բենզեման կրկնել է Մեսիի ցուցանիշը

07.11.2019 22:00 ՍՊՈՐՏ
Բենզեման կրկնել է Մեսիի ցուցանիշը

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման թուրքական «Գալաթասարայի» հետ տնային խաղում դարձավ դուբլի հեղինակ:

31-ամյա հարձակվողը Չեմպիոնների լիգայի 15 մրցաշրջաններում անընդմեջ դառնում է գոլի հեղինակ: Այս ցուցանիշին հասել էր միայն կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին:

Բենզեման նոր պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ

«Գալաթասարայի» հետ խաղում Բենզեման խփեց իր 62-րդ գոլը Չեմպիոնների լիգայում: Այս ցուցանիշով ֆրանսիացի հարձակվողը դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության չորրորդ լավագույն ռմբարկուն:

Հիշեցնենք, որ «Գալաթասարայի» հետ խաղում «Ռեալը» հաղթանակ էր տարել 6:0 հաշվով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА