o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արթուր Վանեցյանը՝ ՀՖՖ նախագահի լիազորությունների շուրջ քննարկումների մասին

07.11.2019 22:33 ԹԵՄԱ
 Արթուր Վանեցյանը՝ ՀՖՖ նախագահի լիազորությունների շուրջ քննարկումների մասին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստի օրակարգում եղել է մեկ հարց՝ ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը:

Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։ «Առաջադրվել է Աբրահամ Խաշմանյանի թեկնածությունը ու գործկոմի նիստին մասնակցած բոլոր անդամները կողմ են քվեարկել պարոն Խաշմանյանի թեկնածությանը, ու պարոն Խաշմանյանն այս պահից սկսած՝ հավաքականի գլխավոր մարզիչն է», - ասաց նա։ ՀՖՖ նախագահը հույս հայտնեց, որ Խաշմանյանը հաղթանակներ կբերի ազգային հավաքականին։

Արտավազդ Փելեշյանը նախագահին է նվիրել իր հեղինակած «Իմ աշխարհը և դաշտի միասն

«Ինչ վերաբերում է մնացած հարցերին, ես ուզում եմ միանգամից պարզաբանում տալ, թե ինչ կատարվեց երեկվանից մինչև այսօր։ Իրականում, որևէ խնդիր չի եղել, որևէ երկրաշարժ չի եղել, ուղղակի ստացվեց այնպես, որ աղմուկ շատ բարձրացավ ու այդ հարցի վրա շատ սևեռվեց հասարակության ուշադրությունը։ Իրականում, եղել է շատ պարզ իրավական կազուս, որի համար ֆեդերացիայում նշանակվել է ծառայողական քննություն և ֆեդերացիայի համապատասխան պաշտոնատար անձիք կպատասխանեն այդ հարցերին ու նրանց նկատմամբ համապատասխան վերաբերմունք կցուցաբերվի», - ասաց ՀՖՖ նախագահը։

Վանեցյանը նշեց նաև, որ իր հրաժարականից հետո, առհասարակ, աշխատում է որևէ հանրային հայտարարություն չանել: «Որևէ մասնակցություն չեմ ունենում այս կամ այն իրադարձություններին, բայց իմ ցանկացած քայլ՝ երկրից բացակայել, մեկի հետ հանդիպել, սրճարան գնալ և այլն, և այլն դառնում է քննարկման առարկա, դա էլ հերիք չի, իմ հրաժարականից հետո որոշ լրատվամիջոցներ գրեթե ամենօրյա ռեժիմով կեղծ լուրեր են տարածում իմ մասին, այդ լուրերից որևէ մեկը չի հաստատվել։

Ես, իհարկե, կարող եմ մշտապես հանդես գալ հերքումներով, բայց չեմ ուզում հանդես գալ հերքումներով կամ ներկայացնել դատական հայցեր, որպեսզի հանգստանան ու շարժվեն առաջ», - ասաց Արթուր Վանեցյանը։ Նա ասաց, որ այն բոլոր տեղեկությունները, որոնք տարածվում են իր մասին ու փորձ է արվում սևացնել իրեն, իրականության հետ որևէ կապ չունեմ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА