o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ջեքսոնի գուլպաները, որոնցով նա առաջին անգամ կատարել է լուսնային քայլվածքը՝ գնահատվել են 2 միլիոն դոլար

10.11.2019 13:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ջեքսոնի գուլպաները, որոնցով նա առաջին անգամ կատարել է լուսնային քայլվածքը՝ գնահատվել են 2 միլիոն դոլար

Դիզայներ Բիլ Ուայթենի արտադրանք - գուլպաներով փոփ թագավորը ելույթ էր ունեցել Motown 25: Yesterday, Today, Forever համերգին: Հենց այնտեղ էր, որ աշխարհն առաջին անգամ տեսավ Ջեքսոնի լեգենդար լուսնային քայլվածքը:

Էլեգանտ Մելանյա Թրամփը 4000 դոլարանոց զգեստով է ներկայացել Սպիտակ տան միջոցառմանը (լուսանկարներ)

Մայքլ Ջեքսոնի ստրազերով զարդարված գուլպաները աճուրդի են հանվել: Մեկնարկային գինը 100 հազար դոլար է, սակայն մասնագետները գնահատում են խորաչափը մինչև  1-2 միլիոն:

Այդ գուլպաները  Ֆրենկ Դիլեոյի անձնական հավաքածուի մաս են հանդիսանում ՝ Մայքլի անձնական մենեջերի, որը նրա հետ աշխատել է 1984-ից 1989 թվականներին: Ջեքսոնը դրանք նվիրել է Ֆրենկին՝ շնորհակալություն հայտնելով Victory Tour հաջող համաշխարհային շրջագայության կազմակերպման համար: Երկտողում, որը նույնպես վաճառվում է գուլպաների հետ, փոփ թագավորը գրում է.

«Նվիրում եմ քեզ այս գուլպաները ի նշան երախտագիտության, որ երբեք քեզ թույլ չտվեցիր թուլանալ Victory Tour –ի ընթացքում ......

Երախտագիտությամբ և սիրով

Մայքլ Ջեքսոն »

Աճուրդը կանցկացվի նոյեմբերի 13-ից 22-ը: Դիլեոյի հավաքածուից գուլպաներից բացի՝ կհանվեն աճուրդի Ջեքսոնի հետ կապված նաև այլ եզակի իրեր, գրում է Daily Mail- ը: Օրինակ՝ «Լուսնային քայլվածք» կինոնկարից ճանապարհային նշանը, որի մեկնարկային գինը կազմում է ընդամենը հազար դոլար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА