o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ծխելը սեքսուալ է…». հակածխախոտային օրենքը հետաձգվեց

08.11.2019 19:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ծխելը սեքսուալ է…». հակածխախոտային օրենքը հետաձգվեց

Առաջին ընթերցմամբ` երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց Կառավարության հեղինակած «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» եւ կից նախագծերի փաթեթը: ՀՀ առողջապահության նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ պնդմամբ` ծխախոտի բարձր գինն ու տուգանքները մարդկանց կստիպեն հրաժարվել ծխախոտ օգտագործելու վատ սովորությունից: Մինչդեռ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆԸ (նա էր ժամանակին նշել, որ «ֆիկտիվ» անդամակցել է ՀՀԿ-ին) ասաց, որ միջին տարիքի ծխողները եւ նույնիսկ երիտասարդները, հատկապես շրջանների, կնախընտրեն թութուն ծխել, բայց չեն հրաժարվի ծխելու սովորությունից, ինչի օրինակը կա այլ երկրներում, այդ թվում` Վրաստանում: Ի դեպ, Պապոյանն անդրադարձավ նաեւ ծխելու մշակույթին` հիշելով, որ 70-ականներին ծխելն անգամ սեքսուալ է համարվել: Պատգամավորները բարձրաձայնեցին նաեւ ծխախոտի գների բարձրացման հետեւանքով կեղծ կամ անհայտ ծագման ծխախոտների շրջանառության ավելացման վտանգներին, փոքր ու միջին տնտեսվարողների, ծխախոտ արտադրող կազմակերպությունների հնարավոր տնտեսական վնասներին, ծխախոտի արտահանմանն ու ներկրմանը, հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի վաճառքի եւ առեւտրային սրահներում ծխախոտային արտադրանքի ցուցադրության արգելմանը եւ այլ խնդիրներին: Արդյունքում որոշվեց հարցի քվեարկությունը հետաձգել մինչեւ երկու ամիս ժամկետով:

«ԿԳՄՍ նախարարի հետեւում կան մարդիկ, ովքեր ավելի վնասակար դեր են խաղում»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА