o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՏԱՐԵԿԱՆ 30-35 ՀԱԶԱՐ ՀԱՅԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ ԵՆՔ 25-30 ՀԱԶԱՐ ՊԱԿԻՍՏԱՆՑԻՈՎ

08.11.2019 22:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԵԿԱՆ 30-35 ՀԱԶԱՐ ՀԱՅԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ ԵՆՔ 25-30 ՀԱԶԱՐ ՊԱԿԻՍՏԱՆՑԻՈՎ

Ի դեպ, վիճակագիրները կարծես կամա թե ակամա, իրենց իսկ ձեռքում ոչնչացրին Փաշինյանի «հեղափոխական» կարեւոր խոստումներից եւս մեկը: Հիշեցնենք, այն «հպարտ ու երջանիկ» օրերին Փաշինյանը մի գլուխ հավաստիացնում էր՝ «Այ, հեղափոխություն կանենք, արտագաղթը միանգամից կդադարի, Սփյուռքը կվազի Հայաստան...»:

​​​​​​​«Հայաստան, Արցախ, Սփյուռք…». երգի պրեմիերա՝ սպասված մրցանակաբաշխությանն ընդառաջ

Բայց ահա վիճակագիրները այս հարցում էլ Փաշինյանին «սխալ հանեցին»: Այսպես, պարզվում է, որ այս տարվա հունվար-սեպտեմբերին ՀՀ բնակչության թիվը նկատելիորեն պակասել է: Ավելին, անցած տարի էլ վիճակը նույնն է եղել: Այսինքն, եթե 2017թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ բնակչության թիվը կազմել է 2 279.6 հազար մարդ, ապա մեկ տարի անց այն պակասել էր 10.4 հազարով՝ կազմելով 2 969.2 մարդ: Դրան հաջորդած վերջին մեկ տարվա ընթացքում անկումն ավելի զգալի է՝ 11.7 հազար, եւ բնակչության թիվը հասել է 2 957.5 հազարի: Սակայն վերջին տարվա այդ 11.7 հազարն էլ դեռ արտագաղթի ցուցանիշը չէ: Այսպես, այս հունվար-սեպտեմբերին ունեցել ենք նաեւ բնական աճ՝ 6880 մարդ: Դրան էլ գումարենք անցած հոկտեմբեր-դեկտեմբերի աճը, կստանանք մոտ 9000 հազարի կարգի թիվ: Այսինքն, իրականում երկրի բնակչությունը անցած տարվա ընթացքում պակասել է 11.7 հազար մարդով՝ նաեւ այդ բնական աճի պայմաններում: Իսկ դա նշանակում է, որ մեկ տարում ունեցել ենք 20 000 հազար մարդու արտագաղթ: Եվ դրա փոխարեն ունենք միանգամայն մտահոգիչ մեկ այլ պատկեր: Այսպես, համաձայն նույն վիճակագրության, այս տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիների սահմանային հատումների (ելք-մուտք) հանրագումարը նույնպես բացասական մեծություն է՝ - 35 549 մարդ: Բայց փոխարենը, ընդհանուր սահմանահատումների ցուցանիշը նկատելիորեն փոքր է՝ - 9 857: Կոպիտ հաշվարկով պատկերը սա է՝ 35.5 հազար ՀՀ քաղաքացի գնացել եւ մնացել է դրսում, իսկ ահա 25.5 հազար այլ երկրի քաղաքացի՝ ժամանել ու մնացել է Հայաստանում: Այն, որ այդ 25.5 հազարը միայն այս տարվա ընթացքում եկած հնդիկները, պակիստանցիները, բանգլադեշցիներն ու այդ կարգի այլ ներգաղթյալներն են, առանձնակի խորաթափանցություն պետք չէ՝ հասկանալու համար: Իսկ ամենավատը այս հարցադրումն է՝ եթե արդեն իսկ տարեկան մի 30-35 հազար հայի փոխարինում ենք մի 25-30 հազար պակիստանցիով, ի՞նչ ենք ունենալու մի 5 տարուց:

«Մաղթում եմ, որ «Իրավունքը» Հայաստանի իրականության մեջ լինի հավերժ»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА