o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ուսանողների պահանջն արդարացի է եւ տեղին». Ռեֆորմիստների կուսակցություն

08.11.2019 16:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ուսանողների պահանջն արդարացի է եւ տեղին». Ռեֆորմիստների կուսակցություն

Ռեֆորմիստների կուսակցությունը ուշադրությամբ հետեւում է ՀՅԴ ՀԵՄ անդամների եւ ուսանողների կողմից կազմակերպված նստացույցին, որոնց պահանջն արդարացի է եւ տեղին:

​​​​​​​«Հարուցված գործն արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիայի գործընթացը». Աշոտյան

Կրթությունը ղեկավորող յուրաքանչյուր անձ պարտավոր է առաջնորդվել ազգային մտածելակերպով, ինչը տվյալ նախարարի մոտ բացակայում է: Միաժամանակ կուսակցությունը իր մտահոգությունն է հայտնում դրված պահանջների սահմանափակ լինելու առումով, ինչպես տեսանք Նիկոլ Փաշինյանը նույնպես այսօր ցուցարարների հետ իր հանդիպման ժամանակ հաստատեց այն միտքը,որ Հայաստանում կրթական բարեփոխումների ծրագրերն ու քաղաքականություն մշակողն ու իրականացնողը հանդիսանում է ոչ թե նախարարը, այլ Կառավարությունը, հետեւաբար նախարարի գործունեության համար պատասխանատվություն է կրում ոչ թե միայն նախարարը, այլ իրեն նշանակած եւ իրեն լիազորած ՀՀ Կառավարությունը վարչապետի գլխավորությամբ:

​​​​​​​«Սերժ Սարգսյանի նկատմամաբ հարուցված գործը օդ է». Արմեն Աշոտյան

Անձերի փոփոխությամբ չի փոխվելու Կառավարության կողմից որդեգրված քաղաքականությունը կրթության, գիտության, մշակույթի եւ այլ ոլորտներում, այն մնալու է անփոփոխ:

Ռեֆորմիստների կուսակցությունը գտնում է, որ հեռու չէ այն օրը, երբ այս համընդհանուր գիտակցումով բոլոր հայրենասիրական ուժերը կհամախմբվեն ռեժիմի դեմ պայքարում, ինչի արդյունքում մենք կազատագրվենք նմանօրինակ երեւույթներից, որոնց դեմ այսօր պայքարում են ՀՅԴ երիտասարդները:

Սուտն ու կեղծիքը նախագահի թեկնածու Հարությունյանի թիմի գործելաո՞ճ

ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА