o C     28. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ցույց ԿԳՄՍՆ-ի դիմաց. «Կամքը» պահանջում է Արայիկ Հարությունյանի եւ Արեւիկ Անափիոսյանի հրաժարականը

08.11.2019 20:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ցույց ԿԳՄՍՆ-ի դիմաց. «Կամքը» պահանջում է Արայիկ Հարությունյանի եւ Արեւիկ Անափիոսյանի հրաժարականը

Սիրելի հայրենակիցներ,

Նիկոլը պետք է մտածի,թե քաղաքացին ոնց պետք է դիմակ ու հաց գնի.Գուրգեն Եղիազարյան

Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը 2019 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 11:11-ին, իրականացնելու է բողոքի ակցիա՝ ընդդեմ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից վերջին շրջանում շրջանառության մեջ դրված, իրականացված եւ ծրագրվող ազգադավ նախագծերի:

Անխտիր բոլոր ՀՀ ավանդապաշտ քաղաքացիներին հրավիրում ենք մասնակցել միջոցառմանը, չցուցաբերել անտարբերություն, որն այս դեպքում այլասերման քարոզիչները ներկայացնում են որպես լռելյան համաձայնություն՝ այն դեպքում, երբ բոլորս գիտենք, որ հայության բացարձակ մեծամասնությունը չի հանդուրժում իրականցվող անթույլատրելի այս երեւույթները:

Կորոնավիրուսը փրկում է Նիկոլ Փաշինյանի հետույքը. Միհրդատ Մադաթյան

Այս առիթով ցանկանում ենք կատարել որոշ ճշտումներ. բազմիցս հայտարարել ենք եւ գործով ապացուցել, որ ‹‹ԿԱՄՔ››-ը վերքաղաքական նախաձեռնություն է, եւ աջակցում է 2018 թվականի մայիսին Հայաստանի ժողովրդական ցասման սկզբունքներին: Սակայն ժամանակի ընթացքում «ԿԱՄՔ»-ի կարգախոսն է դարձել՝ «Կաշառակերության այլընտրանքն այլասերումը չէ»:

Հենց այս տրամաբանությամբ բազմիցս դիմել ենք ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչակազմին եւ պահանջել պաշտոններից հեռացնել բոլոր նրանց, ովքեր այլասերությունը եւ ավանդական արժեքների բացառումը դարձրել են քաղաքական ծրագիր եւ ջանք չեն խնայում իրականություն դարձնել իրենց նպատակները: Սակայն այլասերման նպատակին օր ու գիշեր ծառայող այդ պաշտոնյաները դեռեւս մնում են իրենց տեղերում:

Նիկոլ Փաշինյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ Սարդարապատի հուշահամալիրում են

Ժամանակի ընթացքում հստակ է դառնում նաեւ, որ խորհրդարանական մեծամասնության շրջանակներում նույնպես եւ բարեբախտաբար կան այնպիսիք, ովքեր կիսում են մեր մտահոգությունները, նրանց նույնպես հրավիրում ենք միանալ մեր պայքարին:

Վերոնշյալ փաստերի լույսի ներքո կոչ ենք ուղղում բոլորին, նամանավանդ մտահոգված հայրենասեր ուսանողությանն ու աշակերտներին միանալ մեր շարժմանը:

Համաճարակային այս ամբողջ ընթացքում Նիկոլնն ունեցել է ընդամենը երկու մտահոգություն

«ԿԱՄՔ»-ը հեռու չէ ուսանողական շարժման նախաձեռնությունից եւ ամբողջությամբ սատարում է եւ սատարելու է այդ հայրենասիրական շարժմանը: Այս առիթով տեղեկացնում ենք, որ Շիրակի պետական համալսարանում՝ երկուշաբթի օրվանից կսկսվի դասադուլ:

Մենք պահանջում ենք ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի եւ Արեւիկ Անափիոսյանի հրաժարականները, սակայն այդ պահանջը չի կարող ինքնանպատակ լինել, չի կարող ներքաղաքական շահարկումների առարկա դառնալ: Պարզապես հավաստիացնում ենք, եթե Արայիկ Հարությունյանը եւ Արեւիկ Անափիոսյանը չհրաժարվեն իրենց կողմից իրականացվող հայակործան նախագծերից, ապա մենք կպայքարենք հանուն մեր ավանդական իրավունքների՝ ոչ միայն համալսարաններում եւ կրթական հաստատություններում, այլ նաեւ հայի կյանքի բոլոր ոլորտներում:

Ռուսական մամուլը բացեց Նիկոլի հետ համագործակցող հայ մեծահարուստի անցյալը

Ներկայացնում ենք մեր անքննարկելի, անսակարկելի պահանջները:

Պահանջում ենք՝
1, Արայիկ Հարությունյանի եւ Արեւիկ Անափիոսյանի հրաժարականները,
2.
Բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը,
3.
Ապահովել Հայոց եկեղեցու պատմություն եւ Ռազմագիտություն առարկաների հետագա եւ շարունակական դասավանդումը կրթական հաստատություններում,
4.
Անհապաղ ստեղծել ազգային կրթական հայեցակարգ՝ խթանելով ազգային պահպանողականությունը, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ,
5.
Դադարեցնել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի լուծարման շուրջ ցանկացած քննարկում,
6.
Դադարեցնել հասարակության մեջ ազգային մշակույթն ու կրթությունը որպես հետադիմության ու սահմանափակության ցուցանիշ սերմանելու քողարկված քարոզը:
7.
Դադարեցնել կրթության ոլորտում առաջատարի դեր ստանձնած մի շարք մասնավոր դպրոցների նկատմամբ պետության կողմից տարբերակված մոտեցման դրսեւորումը:
8.
Դադարեցնել անտարբեր վերաբերմունքը ազգային մշակույթի նկատմամբ, խթանելով ազգային մշակույթի ճանաչելիությանն ու տարածմանն ուղղված կրթական եւ մշակութային ծրագրերին,
9.
Դադարեցնել այլասերման քարոզը եւ ՀՀ պետական բյուջեի հաշվին ոչինչ չասող ծրագրերի ֆինանսավորումը:
10.
Դադարեցնել հակազգային կրթական օրակարգի թելադրումը օտարերկրյա հիմնադրամների կողմից եւ միջամտությունը կրթական ծրագրերին,
11.
Վերականգնել «Հայ Ասպետ» հեռուստանախագծի ֆինանսավորումը՝ միաժամանակ ֆինանսավորել եւ աջակցել հեռուստաեթերում ազգային շեշտադրմամբ կրթող նոր հեռուստանախագծերի:

Փաստենք, որ Միքայել Մինասյանին հաջողվեց հունից հանել Նիկոլ Փաշինյանին. Արմեն Աշոտյան

Հարգանքներով՝
Հայկական Արժեքների Պաշտպանության
«ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնություն

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА