o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չիլիում ցույցերն ահագնանում են՝ ցուցարարները թալանում են եկեղեցիներն ու այրում Հիսուսի արձանները (լուսանկարներ)

09.11.2019 19:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Չիլիում ցույցերն ահագնանում են՝ ցուցարարները թալանում են եկեղեցիներն ու այրում Հիսուսի արձանները (լուսանկարներ)

Չիլիում ահագնանում են բողոքի ակցիաները. ցուցարարները սկսել են թալանել եկեղեցիները, գրում է Daily Mail-ը:

Վրաստանում ցուցարարները խափանել են նախագահ Զուրաբիշվիլու ընթրիքը՝ ռեստորանում (տեսանյութ)

Արդեն երեք շաբաթ է՝ Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյի Plaza Italia հրապարակում են հավաքվում անարդարության դեմ պայքարող հազարավոր ցուցարարներ:

Ամբոխը վանկարկում է, ծածանում Չիլիի ազգային դրոշները՝ բջջային հեռախոսների լույսերը վառած:

Նախօրեին սևազգեստ ցուցարարների մի խումբ թալանել է La Asuncion շրջանի մերձակայքում գտնվող եկեղեցին: Ցուցարարները դուրս են բերել եկեղեցու նստարանները, Հիսուսի արձանները, եկեղեցական կտավները և այլ խորհրդանշական իրեր և դրանց մեծամասնությունը կրակի մատնել:

Կրակի ծուխը տեսանելի է եղել մերձակա Pedro de Valdivia համալսարանից:

22 օրերի ընթացքում Չիլիում ցույցերը հիմնականում խաղաղ բնույթ են կրել, սակայն այժմ դրանք կարծես թե անհամեմատ կատաղի են դառնում:

Եկեղեցու թալանին ի պատասխան՝ իշխանություններն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են օգտագործել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Չիլիի իշխանությունները մետրոյի ուղեվարձը 30 չիլիական պեսոյով (0,042 դոլար) բարձրացնելու որոշում էին կայացրել, ինչը բողոքի ցույցերի պատճառ էր դարձել: Սկզբում խաղաղ ակցիաներն այնուհետև վերաճել էին իրավապահների հետ բախումների: Ցուցարարները բարիկադներ էին կառուցել մետրոյի կայարանների մոտ՝ զգալի վնաս հասցնելով մետրոպոլիտենին: Նրանք նաև խանութներ և ավտոբուսներ էին այրել, երկրի մեծ քաղաքներում փողոց էր դուրս բերվել զրահատեխնիկա:

 

But a short time later the protests escalated as a large group of hooded protestors began to loot a church in the area known as the La Asuncion and removed almost all of the iconography inside. Pictured: Two demonstrators run through the streets with a statue of a priest

Protestors dragged church pews, statues of Jesus and other religious iconography out through the doors of the historic building before defacing it

Many of the demonstrations over the past 22 days have been peaceful but now it seems that they are becoming increasingly violent. Pictured: Two protestors remove a piano from the church

Many of the religious adornments that were dragged out of the church were then set on fire. Pictured: A church pew engulfed in flames in the middle of the Chilean streets

Rock-throwing demonstrators clashed with riot police a short time after the church was looted as one demonstrator uses a slingshot against the authorities (pictured)


 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА