o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուֆայի բնակիչը հրդեհել է մզկիթը՝ մթության մեջ լուցկու միջոցով հոգևորականին փնտրելիս

09.11.2019 20:50 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուֆայի բնակիչը հրդեհել է մզկիթը՝ մթության մեջ լուցկու միջոցով հոգևորականին փնտրելիս

Ռուսական ոստիկանությունը ձերբակալել է Ուֆայի բնակչին, ով պատահմամբ հրդեհել է մզկիթը՝ լուցկու միջոցով հոգևորականին փնտրելու ժամանակ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Պորոշենկոյին ստի դետեկտորի միջոցով հարցաքննության կենթարկեն

Շրջանային հրշեջ ծառայության ղեկավարի խոսքով՝ Ուֆայում գտնվող «Խամզա» մզկիթում հրդեհը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ի գիշերը: Հրդեհի մակերեսը կազմել է 15 քառակուսի մետր, տուժողներ չեն եղել:

Ոստիկանությունը քրեկան գործ էր հարուցել՝ միտումնավոր հրդեհ առաջացնելու համար: Քիչ անց ձերբակալվել է կասկածյալը՝ որը Ուֆայի 39-ամյա բնակիչ է:

«Նա պատմել է, որ այդ օրը հարբած է եղել և, անցնելով մզկիթի կողքով, տեսել է, որ դուռը փակ չէ:  Մտնելով մութ տարածություն՝ տղամարդը լուցկի է վառել, որպեսզի գտնի հոգևորականին: Սակայն ոչ ոքի չտեսնելով՝ նետել է լուցկին և դուրս եկել մզկիթից: Դրանից հետո բռնկվել է հրդեհը»-պատմում է ՌԴ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

ՆԳՆ-ն տեղեկացնում է նաև, որ ուֆացին զղջում ու ցավում է տեղի ունեցածի համար: Նա բաց է թողնվել՝ շրջանից չբացակայելու ստորագրությամբ: Մասնագետները հաշվում են մզկիթի կրած վնասի չափը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА