o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պարո՛ն նախարար, դուք ձախողակ եք». ՀՀԿ ԵԿ-ն՝ Զոհրաբ Մնացականյանին (Տեսանյութ)

11.11.2019 23:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Պարո՛ն նախարար, դուք ձախողակ եք». ՀՀԿ ԵԿ-ն՝ Զոհրաբ Մնացականյանին (Տեսանյութ)

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին այսօր անակնկալ էր սպասվում ՀՀԿ երիտթեւի կողմից: Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻ գլխավորությամբ` ՀՀԿ-ական երիտասարդները դատարկ ճամպրուկներ եւ նամակ էին բերել ԱԳ նախարարություն, որը հասցեագրված էր հենց Զ. Մնացականյանին: Թե ինչ նպատակ ուներ այն, մանրամասներ պարզեցինք հենց Հ. Մամիջանյանից:

​​​​​​​«Լեւոնական խոսնակի հայտարարության ֆոնին հետաքրքիր է մեր ԱԳՆ-ի ու Նիկոլ Փաշինյանի քար լռությունը»

«Պարոն Մնացականյանն իր BBC-ին տված հարցազրույցի ժամանակ համարձակվել է հնչեցնել հերթական անհիմն մեղադրանքները Հանրապետական իշխանության հասցեին: Բազմաթիվ սխալներ պարունակող հարցազրույցում նա ասել է, թե իբր նախորդ իշխանություններին ճամպրուկներով գումարներ էին տալիս: ԶԼՄ-ներից մեկի հարցմանը, թե ի՞նչ ճամպրուկների մասին է խոսքը, ինչո՞ւ մինչեւ հիմա պատժվածներ չկան, նա պատասխանել է, թե ընդամենը պատկերավոր արտահայտություն էր արել: Դե մենք էլ եկել ենք պատկերավոր ցույց տանք, որ իրենց ամբողջ արտաքին քաղաքականությունն է դատարկ, ինչպես այն ճամպրուկները, որոնք բերել ենք: Իրենք են այն կառավարությունը, որոնց ճամպրուկներ են բերում, եւ նույն թեմայի շարունակության մեջ` մի ճամպրուկ էլ բերել ենք պարոն Մնացականյանին, որովհետեւ այսպես եթե շարունակվի, շատ արագ ԳՆԱՑականյան է դառնալու», - շեշտեց Հ. Մամիջանյանը, ապա ԱԳ մամուլի քարտուղարի միջոցով Զ. Մնացականյանին փոխանցեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նամակը, որում մասնավորապես ասված էր. «Պարոն Մնացականյան, օտար, ամայի ափերում ՀՀ նախկին իշխանությունների հասցեին չհիմնավորված ու դատարկ պատկերավոր բնորոշումներ տալու փոխարեն՝ բարի եղեք զբաղվել ձեր բուն պարտավորություններով, մասնավորապես` լուծում տալ հետեւյալ մի շարք կարեւորագույն հարցերին, որոնք ձեր ղեկավարման տարիներին օրհասական են դարձել ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում: Ձերբազատվե՛ք ակնհայտ հակառուսական ուղղվածություն ունեցող եւ ձեր իշխանության մաս կազմող գործիչներից, ինչպես նաեւ, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության որոշ կառույցներից, որոնք պատսպարվելով Փաշինյանի աջակցության տակ՝ իրականացնում են հստակ հակառուսական քաղաքականություն: Վերականգնե՛ք հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական խորությունը եւ բովանդակությունը, որը եղել է մինչեւ իշխանափոխությունը: Վերջապես զբաղե՛ք ՀՀ եւ ԵՄ համաձայնագրի իմպլեմենտացիայի հարցերով, արագացրե՛ք Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համաձայնագրի վավերացման գործընթացը, հայտարարե՛ք հստակ ժամկետներ, թե երբ է սկսվելու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը: Վերականգնե՛ք Իրանի եւ Վրաստանի հետ նախկինում եղած փոխշահավետ համագործակցության եւ փոխադարձ վստահության ավանդույթը: Վերադարձրե՛ք Հայաստանին «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» չինական մեգանախագծի հետաքրքրությունների տիրույթ: Հստակ եւ շիտակ հայտարարե՛ք, թե ինչ սկզբունքների շուրջ է ՀՀ կառավարությունը եւ մասնավորապես` դուք բանակցում Արցախի հարցում: Հայտարարե՛ք, թե ինչ է նշանակում ձեր կողմից այդքան սիրված կարգավիճակ եզրույթը, Արցախի բանակցությունների հարցում ո՞ր կարգավիճակի մասին է խոսքը: Գործադրե՛ք ամբողջ ջանքները, որպեսզի ձեր այսօրվա հյուրը՝ Սերգեյ Լավրովը խոսելով բանակցային գործընթացի փակուղային վիճակի մասին` այլեւս չնկարազարդի իր պնդումը վարչապետի հայտարարություններով: Հաշվետու եղեք հասարակությանը, թե որ փուլում է գտնվում Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու ձեր վարչապետի խոստման իրականությունը, եւ երբ է այն իրականացվելու: Տեղեկացրե՛ք, թե Մինսկի ո՞ր համանախագահն է համաձայնվել արցախյան հակամարտության «լուծումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար» բանաձեւին: Պատասխան տվե՛ք հայ ժողովրդին, թե ինչու է իշխանափոխությունից հետո՝ Մինսկի խմբվի համանախագների հայտարարություններից անհետացել Արցախի հիմնախնդրի համար կարեւորագույն՝ ազգերի ինքնորոշման իրավունքը: Եվ վերջապես` բացատրե՛ք, թե ինչպես տեղի ունեցավ, որ բանակցային գործընթացից դուրս եկան Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Պատկերավոր ասած` պարոն նախարար, դուք ձախողակ եք: Չնայած` այս պարագայում ոչ թե պատկերավոր հայտարարություն է, այլ Հայաստանի հանրապետության համար շատ վտանգավոր իրականություն»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА