o C     28. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գազպրոմի» կամ ՀԷՑ-ի որեւէ պաշտոնյա չի կարող իր աստղաբաշխական աշխատավարձը մտցնել սակագնի մեջ. «Ժամանակ»

12.11.2019 10:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Գազպրոմի» կամ ՀԷՑ-ի որեւէ պաշտոնյա չի կարող իր աստղաբաշխական աշխատավարձը մտցնել սակագնի մեջ. «Ժամանակ»

«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Վարազդատ Կարապետյանը եւ Արտակ Մանուկյանը ներկայացրել են «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ:

ՊԵԿ «շնաձկները» ազատ են արձակվել. «Ժամանակ»

Այս նախագծով առաջարկվում է սահմանել էներգետիկ ոլորտում աշխատող ընկերությունների աշխատակիցների աշխատավարձերի կանոնակարգում: Մասնավորապես առաջարկվում է, որ սակագների հաշվարկում ներառվող մեկ աշխատակցի հաշվով աշխատանքի վարձատրության թույլատրելի ծախսը չի կարող ավելի բարձր լինել պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի որոշման համար հիմք հանդիսացող հիմնական աշխատավարձի 20-ապատիկից:  

Պարզ լեզվով ասած՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրենը կարող է ստանալ 10 մլն դրամ աշխատավարձ, բայց գազի սակագնի հաշվարկի մեջ պետք է մտցվի միայն բազային աշխատավարձի 20-ապատիկ գումարը: Բազային աշխատավարձը մոտ 66 հազար դրամ է: Սա նշանակում է, որ «Գազպրոմի» կամ ՀԷՑ-ի որեւէ պաշտոնյա չի կարող իր աստղաբաշխական աշխատավարձերը մտցնել սակագնի մեջ եւ ստիպել, որ դա վճարեն շարքային քաղաքացիները։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА