o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մնացականյանը շուտով Գնացականյան կդառնա». ՀՀԿ երիտ թեւի նախագահ

12.11.2019 14:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Մնացականյանը շուտով Գնացականյան կդառնա». ՀՀԿ երիտ թեւի նախագահ

Ինչպես հայտնի, է երեկ տեղի ունեցած Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական թևի՝ «Մնացականյանը շուտով կդառնա Գնացականյան» կարգախոսով ակցիայի առիթը Զոհրաբ Մնացականյանի՝ BBC-ի «HardTalk» հաղորդման ժամանակ հնչեցրած հայտարարությունն էր: Հարցազրույցի ընթացքում լրագրող Սթիվըն Սակուրի հարցին ի պատասխան՝ Մնացականյանը հայտարարել էր, որ հեղափոխական կառավարության ջանքերի շնորհիվ այս ամիսների ընթացքում կարողացել են տեղ հասցնել այն ուղերձը, որ իշխանության ներկայացուցիչներին ճամպրուկներ չեն բերվում:

ՀՖՖ նախագահի թեկնածուներից և ոչ ոք չի կարող օգուտ տալ հայկական ֆուտբոլին. Արկա

Այսօր մամլո ասուլիսի ընթացքում ՀՀԿ երիտ թևի ղեկավար ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԸ խոսեց ակցիայի նպատակի, Զոհրաբ Մնացականյանի վարած քաղաքականության և այլ հարցերի մասին։ «Ես վստահ եմ, որ մեր ցանկացած ասելիքը տեղ է հասնում, որքան էլ ներկայիս իշխանությունները հայտարարեն, որ իրենց , ոչինչ չի հետաքրքրում։ Հաշվի առնելով, որ քաղաքական դիսկուրսն արդեն վաղուց դուրս է եկել Աժ դահլիճից և հիմնականում արտախորհրդարանական ուժերն են վարում քաղաքական դիսկուրսը, այդուհանդերձ նրանք չեն կարող հաշվի չնստել մեզ հետ։ Եթե ֆեյսբուքյան ֆեյք էջերը սնվում են Նիկոլ Փաշինյանի և իրեն մերձ գործարարների գրպանից, ապա պարոն Գնացականյանն աշխատավարձ է ստանում իմ վճարած հարկերի հաշվին»։

Հայկ Մամիջանյանի խոսքով՝ Զոհրաբ Մնացականյանը վերջին շրջանում պրոֆեսիոնալ դիվանագետից վերածվեց միջակ տաղանդի տեր, կառավարության այս կամ այն ձախողումը «սվաղողը»։ Կարծում եմ այս ամենը մեծ ճոխությունը է, հավելեց Մամիջանյանը։ «Եթե վարչապետը համակերպվել է սուտի Նիկոլ տիտղոսին, ապա մենք չենք պատրաստվում մեր առօրյան նվիրել դրան ։Այս պարագայում պաշտոնյան, ով պետք է զբաղվեր արտաքին քաղաքականությամբ,  որոշեց խարխլել Սուտ Նիկոլի տիտղոսը, այն դարձնելովՙ սՍուտ Զոհրաբ։ Մենք դա թույլ չենք տա»։

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА