o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անժամկետ գործադուլ

12.11.2019 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Անժամկետ գործադուլ

ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող ԷԴՎԱՐԴ ԳԱԼՍՏՅԱՆՆ անժամկետ գործադուլ է հայտարարել: Պատճառը Հայաստանում իրականացվող կրթական եւ մշակութային քաղաքականությունն է:

Ամուլսար. հանք թե՞ սար (Տեսանյութ)

Գործադուլ եմ հայտարարել` հանուն ազգային արժեքների պահպանության: Վերջին շրջանում ԼԳԲՏ համայնքի քարոզը Հայաստանում դարձել է գլխավոր ուղղություններից մեկը եւ ֆինանսավորվում է պետական միջոցներից:

Ինչո՞ւ որոշեցիք միանալ ուսանողների պահանջին, որոնք «Հայոց լեզուն» ու «Հայոց պատմությունը» բուհական կրթական համակարգում ոչ պարտադիր դարձնելու նախաձեռնության համար ցանկանում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

ՀՀ ոստիկանապետի ԺՊ-ի հրամաններով կադրային փոփոխություններ ու պաշտոնանկություններ են տեղի ունեցել համակարգում

Այս առարկաները պետք է ծրագրային առումով վերանայվեն, նորացվեն, պետք է համապատասխանեցվեն տարբեր մասնագիտությունների: Այս առարկաների դասավանդումը բազմաթիվ խնդիրներ ունի: Բայց «Հայոց լեզուն» ու «Հայոց պատմությունը» բուհական կրթական համակարգի համար կարեւոր առարկաներ են: Կրթության մասին օրենքի նախագծին բոլոր համալսարաններն են դեմ արտահայտվել: Հույս ունենք, որ կհասնենք ցանկալի արդյունքի, եւ Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա: Այս պահին գործադուլն ամենաարդյունավետ միջոցն է` բողոքը տեղ հասցնելու: Գործադուլ հայտարարել եմ անժամկետ, այսինքն` մինչեւ պահանջը բավարարվի:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության 500 հարյուրապետերի ժողովը

Պարոն Գալստյան, չե՞ք վախենում հեռացվել աշխատանքից:

Այդ սցենարին եւս պատրաստ եմ: Բնականաբար, գիտակցում եմ, որ պետական քաղաքականության դեմ պայքարելով` վտանգի տակ ես դնում նաեւ աշխատանքդ: Դրանից հետո համապատասխան ատյանների միջոցով կփորձեմ վերականգնել աշխատանքս, եթե չստացվի էլ, հոգ չէ: Կլինի, որ ես զրկվել եմ աշխատանքիցս` հանուն իմ գաղափարական պայքարի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ամբողջությամբ ընդունեց վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագիծը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА