o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՂՐԻՄՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՐԸ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ ԵՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐԻ

12.11.2019 20:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՂՐԻՄՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՐԸ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ ԵՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐԻ

Նոյեմբերի 6-8-ը Ղրիմի Հանրապետության Յալթա քաղաքում մեկնարկեց «Ղրիմը ժամանակակից միջազգային կոնտեքստում» միջագային կոնֆերանսը, որտեղ քննարկվում էր Ղրիմի միջազգային կապերի զարգացման խնդիրը: Կոնֆերանսը բացեց Ղրիմի փոխվարչապետ, ՌԴ նախագահի մոտ Ղրիմի ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը: Ելույթ ունեցավ Ղրիմի խորհրդարանի նախագահ Կոնստանտինովը: Իրենց ուղերձներն էին ուղարկել ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոն:

​​​​​​​Հայկ Բաբուխանյանը պարգեւատրվեց ՌԴ ԱԳՆ Ռոսսոտրուդնիչեստվոյի պատվո շքանշանով (Տեսանյութ)

Կոնֆերանսի շրջանակներում տեղի ունեցավ «Ղրիմի բարեկամներ» միջագային ընկերակցության նիստ: ՀՀ-ից այդ կոնֆերանսին մասնակցում էր ՍԻՄ կուսակցության նախագահ, մի քանի գումարման ԱԺ պատգամավոր, «Ղրիմի բարեկամներ» հայկական ակումբի ղեկավար Հայկ Բաբուխանյանը:

Կոնֆերանսի հանդիսավոր մասում Սեւծովյան համագործակցության միջազգային ընկերակցության նախագահ Յան Էպշտեյնը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրեց «Ղրիմի միջազգային կապերի զարգացման համար» մեդալով: Ղրիմի ղեկավար ՍԵՐԳԵՅ ԱԿՍԵՈՆՈՎԸ ընդունել է «Ղրիմի բարեկամներ» միջագային ընկերակցության խորհրդի 5 անդամներին Հանդիպման ընթացքում միջագային ընկերակցության փոխնախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ Ղրիմի իշխանություններին շնորհակալություն հայտնեց Ղրիմում հայկական մշակութային օրեր անցկացնելու մեջ աջակցելու համար, ինչպես նաեւ Եվպատորիայի եկեղեցին հայկական համայնքին փոխանցելու կապակցությամբ: Նա առաջարկեց, որ այդ միջոցառումները լինեն ավանդական եւ յուրաքանչյուր տարի: Այդ հարցի վերաբերյալ Ակսեոնովը դրական կարծիք է հայտնել:

«Հերոսություն է բարձրաձայնել ճշմարտությունը». կայացավ Կ. Հարությունյանի նոր գրքի շնորհանդեսը (Տեսանյութ)

«Ղրիմի բարեկամներ» միջագային ընկերակցության խորհրդի հետ հանդիպեց նաեւ Ղրիմի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վ. Կոնստանտինովը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ընկերակցության եւ Ղրիմի Հանրապետության Պետխորհրդի միջեւ համագործակցության ուղիները: ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ ՍԻՄ կուսակցության նախագահը նշեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքը պետք է լինի առաջնային, եւ անցել են ժողովուրդներին գաղութացնելու ժամանակները:

ՍԻՄ լրատվ. ծառայություն

ՌԴ դեսպանը շնորհավորեց Հայկ Բաբուխանյանին` ծննդյան 55-ամյակի առթիվ (Տեսանյութ)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА