o C     19. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱԿԱՍ ՉԿԱ

12.11.2019 21:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱԿԱՍ ՉԿԱ

Արցախի նախկին վարչապետ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ` առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին լուրը լուրջ դժգոհությունների առիթ է ստեղծել արցախցիների շրջանում: Նրանից հատկապես դժգոհում են ազատագրված տարածքի ազգաբնակչությունը՝ մասնավոր զրույցներում ասելով, թե՝ «Էդ ի՞նչ է արել վարչապետ եղած ժամանակ, որ հիմա էլ նախագահ դառնալով անի»:

ԱԱԾ-ի հարգարժան սպաներ, վերականգնեք մեր պետության սահմանադրական կարգը. Մենուա Հարությունյան

Ազատագրված տարածքների բնակիչները հատկապես բողոքում են, որ վարչապետության հաշվին նա իր ձեռքն է վերցրել Թալիշի եւ Քաշաթաղի տարածաշրջաններում հսկայական հողատարածքներ, որոնք մշակում է էժան աշխատուժի հաշվին: Իսկ էժան աշխատուժ ասվածն այդ տարածքների բնակիչներն են, ովքեր եկամտի այլ աղբյուրներ չունենալով, ստիպված են գնալ նման աշխատանքի: Մեր աղբյուրը նշեց նաեւ, որ նման մարդկանց թվում կան նաեւ նրանք, ովքեր անձամբ են ժամանակին մասնակցել, մասնավորապես` Քաշաթաղի ազատագրմանը եւ հիմա իրենց ազատագրված հողերի վրա արժանացել են բատրակի տխուր ճակատագրին: Շատերն էլ, որ փորձում են սեփական հողակտորները մշակել, լուրջ խնդիր ունեն` մասնավորապես ջրի հետ կապված: Այն պատճառով, որ ոռոգման ջուրը, ըստ աղբյուրի՝ «Մեզ չի հասնում, բայց Արայիկի ¥ով ավելի լավ հայտնի է Ալչի մականվամբ¤ հողերը ջրվում էին լիուլի: Հիմա էլ ասում են, որ Հայաստանի իշխանությունների դաբրոյով ուզում է նախագահ դառնալ»:

Հայկ Հարությունյան, Գեորգի Կուտոյան․ ով է հաջորդը

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА