o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հիմա ո՞վ ա տղեն՝ դո՞ւք, թե՞ Նազիկ Ամիրյանը»

13.11.2019 00:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Հիմա ո՞վ ա տղեն՝ դո՞ւք, թե՞ Նազիկ Ամիրյանը»

«Հերթական ստոր քայլը Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանի նկատմամբ: Տեսնելով, որ չեն կարողանում կոտրել գեներալին՝ հիմա էլ նոր գործ են հարուցում Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Արցախյան պատերազմի մասնակից, Մարտական Խաչի Ասպետ, առաջին հայ կին գնդապետ, մերօրյա Սոսեի՝ Նազիկ Ամիրյանի դեմ», - այս մասին նշում է Արագածոտնի մարզի երիտասարդ երկրապահների նախագահ ԴԱՎԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ:

Ամուլսար. հանք թե՞ սար (Տեսանյութ)

ԵԿՄ-ականը նաեւ շեշտում է. «Այսօրվա իշխանություններին ուզում եմ հիշեցնել, որ երբ դուք բանակից խուսափում էիք եւ ձեր անհոգ երիտասարդությունն էիք վայելում Երեւանի փողոցներում, եռամսյա հավաքներին էլ մկան ծակն էիք մտնում, երիտասարդ Նազիկ Ամիրյանը իր երիտադարդությունը անցկացնում էր խրամատներում եւ ազատագրում էր Արցախը: Հիմա ո՞վ ա տղեն՝ դուք, թե՞ ԱմիրյանըԱրցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանը եւ Արցախյան պատերազմի Սոսեն՝ Նազիկ Ամիրյանը, հաղթահարել են թուրքական գերությունը, կհաղթահարեն նաեւ ձեր գերությունը»:

Տարվա լավագույն քաղաքական գործիչ ճանաչվեց Վահե Էնֆիաջյանը (Տեսանյութ)

Հիշեցնենք, որ 571 միլիոն 166.000 դրամ արժողությամբ գույքի հափշտակության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես վկա ոստիկանության 6-րդ վարչությունում հարցաքննվել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը։ Մի քանի օր առաջ ոստիկանությունն ու դատախազությունը հաղորդագրություն էին տարածել այն մաաին, որ «Հայապակի» ընկերության գույքը առերեւույթ հանցավոր սխեմաներով օտարելու, խարդախությամբ հափշտակելու հանգամանքներ են ի հայտ եկել։ Ըստ հաղորդագրության՝ ՀՀ կառավարության 2001 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ՝ Բյուրեղավանում գտնվող «Հայապակի» ընկերության 573.733.000 դրամ արժողությամբ՝ 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասերը ուղղակի վաճառքի պայմանագրով 145.000.000 դրամով օտարվել են Էջմիածնի բնակիչ մի կնոջ, որը կանխամտածված չի կատարել պայմանագրային պարտականությունները, ինչի հետեւանքով 2003 թվականի դեկտեմբերին ընկերությունը դատարանի վճռով սնանկ է ճանաչվել: Կան տեղեկություններ, թե խոսքը Նազիկ Ամիրյանի մասին է։

​​​​​​​Նաիրա Զոհրաբյանն արժանացավ Տարվա կին քաղաքական գործիչ մրցանակին (Տեսանյութ)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА