o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլի հերթական սուտն էլ փլվեց

13.11.2019 12:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Նիկոլի հերթական սուտն էլ փլվեց

Լավ, վերջապես ինչքա՞ն կարող է Նիկոլը սուտ խոսել, այն էլ` ստել այնպիսի բաների մասին, որոնք բառացիորեն աչքի առաջ են: Հերթական նման օրինակը. Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ժամանակ երեկ Փաշինյանը նման հայտարաարություն արեց. «Այսօր ՀՀ-ում անշարժ գույքի գները վերջին 1,5 տարվա ընթացքում հսկայական աճ են արձանագրել: Սա մի բանի արդյունք է, որ հին եւ նոր Սփյուռքի մեր շատ հայրենակիցներ ուղղակի Հայաստանում անշարժ գույք են գնում…»:

Հերթական պաշտոնական խաբեությունը

Բայց այդպե՞ս է, իրո՞ք սփյուռքահայերը գլխապատառ, իրար հերթ չտալով Հայաստանում սեփականություն են ձեռք բերում: Դիմենք նույն Նիկոլի ղեկավարած հայաստանյան պաշտոնական վիճակագրությանը:

Այսպես, համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների, այս տարվա սեպտեմբերին օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում ձեռք են բերել 207 միավոր անշարժ գույք: Այդ թվում` 94 միավոր բազմաբնակարան շենքի բնակարան, 45 բնակելի տուն, 1 արտադրական նշանակության շինություն, 10 հասարակական նշանակության շինություն, 12 ավտոտնակ եւ 45 միավոր հողատարածք, որից 1-ը` գյուղատնտեսական նշանակության: Այս ցուցանիշներն արդեն իսկ տպավորիչ չեն: Նաեւ հաշվի առնելով, որ նույն ամսվա ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել անշարժ գույքի առքուվաճառքի 4 224 գործարք, այսինքն` ոչ ՀՀ քաղաքացիների, այդ թվում` սփյուռքահայերի մասնաբաժինը 13-14 տոկոսի կարգի է (նաեւ վաճառքը ներառյալ): Իսկ դա ոչ մի կերպ, Նիկոլի ասածի պես, չէր կարող թռիչքային կերպով ազդել շուկայի գների վրա:

На изображении может находиться: текст

Սակայն փաշինյանական այս հերթական սուտը այսքանով չի սահմանափակվում: Այսինքն, եթե օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում ձեռք են բերել 207 միավոր անշարժ գույք, ապա դրան զուգահեռ նույն սեպտեմբերին վաճառել են մոտ կրկնակի ավել` 401 միավոր: Այդ թվում` 186 միավոր բազմաբնակարան շենքի բնակարան, 72 բնակելի տուն, 2 արտադրական նշանակության շինություն, 9 հասարակական նշանակության շինություն, 11 ավտոտնակ եւ 121 միավոր հողատարածք, որից 64-ը գյուղատնտեսական նշանակության: Այսինքն, օտարերկրյա քաղաքացիները կրկնակի մեծ տեմպերով Հայաստանում հրաժարվում են կացարանից, արտադրական գործունեությունից, ու բազմապատիկ անգամ ավելի մեծ տեմպերով` հողից եւ հատկապես` գյուղատնտեսական ծրագրերից: Սա արդեն խոսում է այն մասին, որ սփյուռքահայերը ոչ թե գլխապատառ դեպի Հայաստան են վազում, այլ հակառակը` անգամ այն հատուկենտները, ովքեր ժամանակին փորձել են կապվել հայրենիքի հետ, հիմա գերադասում են հեռանալ: Ի դեպ, թեեւ ներկայացրեցինք միայն սեպտեմբերի ցուցանիշները, սակայն մինչ այս եղած ցանկացած ժամանակահատվածի վիճակագրական տվյալներ հենց նույն տրամաբանության մեջ են:

Նիկոլի խոստացած ոչ բռնի ու թավշյա իշխանության իրական դեմքը

Նշենք նաեւ, որ ինչպես գնման (114), այնպես էլ` վաճառքի (315) դեպքում հիմնականում գործարքներ իրականացրել են ՌԴ քաղաքացիները: Իսկ ահա եվրոպական երկրների քաղաքացիները գնել են 21 եւ վաճառել` նույնքան միավոր անշարժ գույք: Բնականաբար, Ֆրանսիայի քաղաքացիների գործարքները այդ 21-ականի մեջ են, այսինքն` չնչին: Հետեւաբար, թե որն է ֆրանսիահայերի մոտ նման քարոզչության իմաստը, եթե նրանք անգամ Նիկոլի ամենապոպուլիստական  փուլում նրան չեն հավատացել ու վազել Հայաստան, մնում է անհասկանալի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА