o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նիկոլ Փաշինյանը ոգեւորում է ստյոպասաֆարյանների նմաններին, որոնք լծվել են ԶԼՄ-ների սեւացման գործին» (Տեսանյութ)

13.11.2019 23:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Նիկոլ Փաշինյանը ոգեւորում է ստյոպասաֆարյանների նմաններին, որոնք լծվել են ԶԼՄ-ների սեւացման գործին» (Տեսանյութ)

Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովում այսօր քննարկում էր հրավիրվել LIVEnews.am կայքի լրագրող ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆԻ դիմումի հիման վրա, որին միացել էին 30-ից ավելի լրագրողներ, ՀԿ-ների ու քաղնախաձեռնությունների ներկայացուցիչներ:

Մահացել է Գերագույն Խորհրդի պատգամավոր Հայկ Չախոյանը

Նշենք, որ Թ. Ասլանյանի դիմումը վերաբերում էր Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ կողմից ս․թ․ հոկտեմբերի 29-ին իր գրասենյակում նախաձեռնված քննարկմանը մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունն արգելելու, վերջիններիս մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, լրատվամիջոցներն անվանարկելու եւ երկու կին լրագրողների հասցեին անձնական վիրավորանքներ հասցնելու հարցի հետ կապված: Եվ քանի որ Ս. Սաֆարյանը նաեւ Հանրային խորհրդի անդամ է, Թ. Ասլանյանն իր դիմումով ակնկալում էր, որ Հանրային խորհուրդը գնահատական տա տեղի ունեցածին եւ կքննարկի վերջինս նկատմամբ համապատասխան կարգապահական գործողություն իրականացնելու, ընդհուպ Հանրային խորհրդից հեռացնելու հարցը:

Թեպետ Ս. Սաֆարյանը չէր բարեհաճել ներկա գտնվել հանձնաժողովի նիստին, որտեղ քննվում էր իրեն վերաբերող հարցը, այդուհանդերձ հանձնաժողովի անդամները մանրամասն քննարկեցին եղելությունը: Այն, որ Ստյոպա Սաֆարյանի կողմից վիրավորական արտահայտություններ են հնչել, եւ խնդիրը գտնվում է ինչպես բարոյահոգեբանական, այնպես էլ իրավական տիրույթում, փաստեցին հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամները: Եվ, ի վերջո, եկան եզրակացության, որ պետք է հայտարարություն-հորդոր պատրաստեն ուղղված՝ Ս. Սաֆարյանին եւ ընդհանրապես՝ բոլորին, համարելով, որ նման պահվածքն անընդունելի է:

Անդրադառնալով հանձնաժողովի նման որոշմանը՝ «Իրավունքը» Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀ առաջին օմբուդսմեն ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՑ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ հանձնաժողովը չքննարկեց Ստյոպա Սաֆարյանի դեմ որեւէ, այսպես ասած, սանկցիա կիրառելու կամ հրաժարականի պահանջ ներկայացնելու հարց, այլ նախընտրեցին «անատամ» հայտարարությամբ հանդես գալ, հատկապես, երբ նիստի ժամանակ հենց ինքն էլ փաստեց, որ վստահ չէ, թե իրենց խորհուրդները տեղ են հասնելու:

- Հնարավոր չէ,  մենք ունենք կանոնադրություն, օրենք, այդտեղ չի նախատեսված նման բան: Երկու հիմքեր կան, որոնցով ստեղծվել է Հանրային խորհուրդը, մեկն այն է, որ  կամավորության սկզբունքն է գործում, որ մտնում ես եւ դուրս ես գալիս: Եվ երկրորդ՝ կառավարության կողմից մշակվող կամ առաջարկություներով է ներկայացվում ՀԽ անդամների ցուցակը: Գնահատեք Հանրային խորհրդի այս առաձնահատկությունը:

- Բայց ինչպե՞ս կարող է մի անձ լինել Հանրային խորհրդի անդամ, երբ հանրային միջոցառմանն արգելում է որոշ լրատվամիջոցների ներկայությունը եւ վիրավորական խոսքեր հնչեցնում:

- Ստյոպա Սաֆարյանը ողջ եւ առողջ է,  այդ բոլոր հարցերով դիմեք իրեն:  Ինքս իմ տեսլականն ունեմ, բոլորս չէ, որ հասկանում ենք, որ կա մի երեւույթ, որը կոչվում է Հայաստան պետություն: Ամեն մեկս ուզում ենք վերմակը քաշել մեր վրա, բայց այսպես շատ հեռու չենք գնա: Այս երեւույթը երկար չի տեւելու երկրում:

Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 29-ին Ստյոպա Սաֆարյանի ղեկավարած «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» գրասենյակում նախաձեռնվել էր «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր եւ մտորումներ» խորագրով քննարկում: Քննարկման վերաբերյալ ԶԼՄ-ներին ուղղված հաղորդագրության նախաբանում գրված էր. «Մուտքը news.am, hayeli.am, 168.am, yerevan today, 7or.am, livenews.am, 5-րդ ալիք ու Երկիր մեդիա հեռուստաընկերությունների դը այլ քարոզչամիջոցների առջդը փակ է: Սույն լրատվամիջոցներին ներկայացնող լրագրողները, տեսախցիկները դուրս են հանվելու դահլիճից»: Իր արարքը մենկաբանելով՝ Ստյոպա Սաֆարյանը հայտարարել էր, թե ՄԱՀՀԻ-ն իր անձնական տունն է, իր օջախը, եւ ինքն իրավունք ունի այնտեղ թույլ չտալու իր չնախընտրած լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը։ 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА