o C     25. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոսկվայում սպանվել է թայբոքսինգի աշխարհի չեմպիոն, հայտնի հայ մարզիկ Աշոտ Բոլյանը

14.11.2019 16:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Մոսկվայում սպանվել է թայբոքսինգի աշխարհի չեմպիոն, հայտնի հայ մարզիկ Աշոտ Բոլյանը

Մոսկվայում սպանվել է թայբոքսինգի աշխարհի չեմպիոն, հայտնի հայ մարզիկ, 40-ամյա Աշոտ Բոլյանը։ MK-ն տեղեկություններով՝ նրա դին հայտնաբերվել է Նախիմովսկի պողոտա 59 հասցեում գտնվող տան մոտ ժամը 20.15–ին, երբ տեղի բնակիչը մեքենան կայանելիս լուսարձակների լույսի տակ տղամարդու մարմին է տեսել։ Նշվում է, որ մարզիկը որոշ ժամանակ մահացած ընկած է եղել կայանատեղում։

Երեւանի ոստիկանապետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. նրան փոխարինողի անունը հայտնի է

40–ամյա Բոլյանը մեծ հաջողությունների է հասել թայբոքսինգում։ Նա WPKA–ի վարկածով երեք անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը, հաղթել է IPMTF–ի վարկածով թայբոքսինգի աշխարհի գավաթը, WPKA վարկածով քիքբոքսինգի Ասիայի գավաթը, նաև 17 անգամ չեմպիոն է դարձել այլ միջազգային մրցաշարերում։ Նա նաև հարվածների արագության ռեկորդ է սահմանել, Աշոտ Բոլյանը մեկ վայրկյանում 11 հարված է հասցրել, որից 8–ը` ձեռքերով, 3–ը` ոտքերով։

Նա Ռուսաստանում բնակություն է հաստատել 2004 թվականից։ Նա հայկական սպորտային ֆեդերացիաների համաշխարհային ասոցիացիայի նախագահն էր։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА