o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պատգամավորին ուղղված սպառնալիքներ են հնչել, տեղեկացրել ենք իրավապահներին. Արարատ Միրզոյան

14.11.2019 16:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պատգամավորին ուղղված սպառնալիքներ են հնչել, տեղեկացրել ենք իրավապահներին. Արարատ Միրզոյան

Տեղյակ եմ եղել, որ պատգամավորներից մեկի հասցեին սպառնալիքներ հնչել են, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Չեմ կարող ասել՝ կոնկրետ ով է կանգնած սպառնալիքների հետևում, տեղյակ եմ եղել, որ սպառնալիքներ հնչել են: Այդ մասին տեղեկացրել ենք իրավապահներին: Վարչապետը անհրաժեշտ համարեց իր կողմից մի անգամ էլ բարձրաձայնել ԱԺ ամբիոնից: Եթե դա անհրաժեշտություն համարեց, ուրեմն վստահ եմ, որ դրա անհրաժետությունը կար», - ասաց Միրզոյանը:

«168 ժամ». Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մտել վտանգավոր խաղի մեջ. ո՞ւմ էին ուղղված Արցախի հարցով նրա ուղերձները

Ճշտող հարցին, թե վարչապետը երեկ իր ելույթում ակնկարկեց ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանին, Միրզոյանն ասաց.

«Չեմ կարող ասել՝ ով է դրա հետևում կանգնած, այն, ինչ խոսում ենք, ենթադրությունների արդյունքում է: Ես կրկնում եմ՝ կարող եմ ստորագրել վարչապետի ասածի տակ՝ որևէ մեկը չի կարող երևակայել, որ այսպիսի սպառնալիքների լեզով կարող է խոսել պատգամավորների հետ»:

Հիշեցնենք՝ երեկ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ որ եթե ինչ-որ մեկը փորձի սպառնալ քրեական ենթամշակույթների դեմ պայքարել առաջարկող օրենքի նախագծով հարակից զեկուցողներին, ապա նրանց «կպառկցնեն ասֆալտին ու պատերով կտան»: Վարչապետը, մասնավորապես, անկարկել էր ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА