o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

WSJ.ԱՄՆ-ն Եգիպտոսին պատժամիջոցներով է սպառնում ռուսական Սու-35-ի գնման համար

15.11.2019 18:46 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
WSJ.ԱՄՆ-ն Եգիպտոսին պատժամիջոցներով է սպառնում ռուսական Սու-35-ի գնման համար

ԱՄՆ-ն Եգիպտոսին նախազգուշացրել է ռուսական Սու-35 կործանիչների ձեռքբերման հնարավոր հետևանքների մասին: Այս մասին ասված է նոյեմբերի 13-ին Եգիպտոսի պաշտպանության և ռազմական արդյունաբերության նախարար, գեներալ-գնդապետ Մուհամեդ Զակիին ուղղված նամակում, գրում է The Wall Street Journal թերթը:

Թրամփը բողոքել է լուսային նոր լամպերի պատճառով նարնջագույն տեսք ստանալու համար

Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը համատեղ նամակ են ուղարկել Կահիրե՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցից հետո:

«Ռուսաստանի հետ սպառազինությունների մատակարարման նոր խոշոր գործարքներն առնվազն կդժվարացնեն այդ ոլորտում ԱՄՆ-ի և Եգիպտոսի միջև հետագա գործարքները, ինչպես նաև անվտանգության ոլորտում օգնությունը»,- նշված է փաստաթղթում:

Հրատարակության Պետդեպարտամենտի աղբյուրի տեղեկատվության համաձայն՝  Եգիպտոսի և Ռուսաստանի միջև ենթադրյալ գործարքը կարող է հանգեցնել Վաշինգտոնի կողմից Կահիրեի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը:

Ինչպես գրում է թերթը, գործարքն իրականացվել է 2018 թվականի վերջին և ենթադրում է 2 միլիարդ դոլարի ավելի քան երկու տասնյակ ինքնաթիռների մատակարարում: Մատակարարումները պետք է սկսվեն 2020-2021 թվականներին։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА