o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում գրոհել են «Իսլամական ջիհադի» դիրքերի վրա

15.11.2019 17:50 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում գրոհել են «Իսլամական ջիհադի» դիրքերի վրա

Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ՌՕՈՒ-ն ուրբաթ գիշերը Գազայի հատվածում գրոհել է պաղեստինյան «Իսլամական ջիհադ» ծայրահեղական խմբավորման օբյեկտների վրա: Այս մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը, գրում է tass.ru-ն:

Էրդողանը հայտնել է, թե երբ թուրքական զինված ուժերը կհեռանան Սիրիայից

«Այժմ ՑԱԽԱԼ-ը գրոհ է իրականացնում «Իսլամական ջիհադի» ահաբեկիչների օբյեկտների վրա»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հարձակումը պատասխան է պաղեստինցի ծայրահեղականների կողմից Իսրայելի տարածքի գնդակոծմանը:

Ավելի ուշ իսրայելական բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հարձակման է ենթարկվել նաև Հան-Յունիս քաղաքի կենտրոնակայանը։

Իսրայելի բանակի տվյալներով՝ նոյեմբերի 12-ի առավոտյան, երբ սկսվել է դիմակայության վերջին փուլը, Գազայի հատվածից արմատականները Իսրայելի ուղղությամբ արձակել են առնվազն 450 հրթիռ: Ի պատասխան՝ իսրայելցի զինվորականները խոցել են Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» խմբավորման տասնյակ թիրախներ։

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ Գազային հատվածում իսրայելական հարվածների հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА