o C     01. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գողականների հարցում համաձայնության չեն եկել

15.11.2019 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Գողականների հարցում համաձայնության չեն եկել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Անդրանիկ Քոչարյանն ու Հովիկ Աղազարյանը խորհրդավոր հանդիպում են ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Խորհրդարանական կուլիսներում տարածված լուրերի համաձայն` կողմերը փորձել են կոնսենսուս գտնել քրեական ենթամշակույթի ու օրենքով գողերի դեմ պայքարին միտված օրենքի նախագծի վերաբերյալ: Թե որեւէ համաձայնություն կա՞ այս հարցում, հետաքրքրվեցինք ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ:

Գարիկ Սարգսյա՛ն, հորդորում եմ ներողություն խնդրել. Մարիամ Հովսեփյան

Անկեղծ պետք է լինեմ եւ փորձեմ համոզել ձեզ իրականությունը` որեւիցե նախագծերի վերաբերյալ հարց բացարձակ չի քննարկվել: Իսկ հանդիպումը խոսում է ընդամենը մեր պառլամենտական համերաշխության, գործընկերային հարցերի քննարկման մասին: Նման բան չկա, որ «օրենքով գողերի» նախագծի վերաբերյալ կարողանան ձեռք բերել պայմանավորվածություն: Ուղղակի աշխատանքային հանդիպում էր պարոն Ծառուկյանի հետմանրամասներից տեղյակ չեմ, մենք ներկա չենք եղել:

«Վաղը եթե մարդկանց դժգոհությունները հասնի կրիտիկական սահմանի, հետո չընկնեք մեղավորներ փնտրեք»

Ձեր խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն ասել է, որ «օրենքով գողերի նման խելոք մարդիկ աշխարհի տակը չկան, ամենախելոքը օրենքով գողերն են», եւ պետք չէ նրանց դեմ պայքարել: Սա նաեւ խմբակցությա՞ն տեսակետն է:

Համոզված եմ, որ սա պարոն Ղուկասյանի անձնական տեսակետն է եղել: Խմբակցությունն ունի իր կարծիքը եւ այն արտահայտել է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Արցախը մերժեց սորոսականներին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА