o C     26. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հանցավոր աշխարհում հայտնի «Հունաստանցի Կարենին» սպանելու ցանկություն է ունեցել նրա կողմից Հունաստանում սպանված Արկադի Դանիելյանի եղբայրը

16.11.2019 12:00 ՔՐԵԱԿԱՆ
Հանցավոր աշխարհում հայտնի «Հունաստանցի Կարենին» սպանելու ցանկություն է ունեցել նրա կողմից Հունաստանում սպանված Արկադի Դանիելյանի եղբայրը

Հանցավոր աշխարհում հայտնի «Հունաստանցի Կարենը» ՝ Մերձավանի բնակիչ Կարեն Խնուսյանի սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվում է նրա զոհի եղբայրը։

Ինչպես արդեն հայտնել ենք Կարեն Խնուսյանի դին հայտնաբերվել է 2019 թվականի փետրվարի 24-ին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի առաջին դաշտում՝ կրծքավանդակի աջ և ձախ կեսի կողմնային մակերեսներին և աջ բազկի ստորին երրորդականի հետին մակերեսին հրազենային վնասվածքներով: Նա Հայաստան էր եկել՝ սահմանն ապօրինի հատելով՝ թաքնվելով Հունաստանի իրավապահներից։ Շուրջ 9 տարի առաջ՝ 2010 թվականի մայիսի 16-ին Հունաստանի Սալոնիկ քաղաքում նա սպանել էր Արկադի Դանիելյանին ու 2011 թվականի հոկտեմբերի 27-ի դատավճռով դատապարտվել ազատազրկման՝ 23 տարի 6 ամիս 19 օր ժամկետով, որից հետո 2016 թվականի ապրիլի 6-ին Կարեն Խնուսյանին տրամադրվել էր պետական 6 օրյա արձակուրդ։ Հենց այդ հանգամանքն էլ օգտագործելով նա դիմել էր փախուստի ու թաքնվել Հայաստանում, որտեղ արդեն երկու տարբեր խմբեր փորձել են նրա հետ հաշվեհարդար տեսնել։
Նախքան սպանությունը բացահայտելը Քննչական կոմիտեն հայտարարեց, որ Խնուսյանի սպանության նախապատրաստությամբ զբաղվել է նաեւ մեկ այլ խումբ, որը սակայն չի հասցրել իրականացնել իր ծրագրածը. Նրան սպանել է մեկ ուրիշը։

«Փարվանա» ռեստորանի տարածքում թալանել են հայտնի երգչուհու Porsche Cayenne-ը

«Փաստինֆո» հաղորդմամբ՝ սպանությունը նախապատրաստած խմբի մեջ է եղել նրա կողմից 9 տարի առաջ սպանված Արկադի Դանիելյանի եղբայրը՝ Վիլյամ Դանիելյանը։

Այսպես՝ քրեական գործի տվյալներով՝ Վիլյամ Դանիելյանը, տեղեկանալով, որ Կարեն Խնուսյանը վերադարձել ու բնակություն է հաստատել Հայաստանում՝ նպատակադրվել է վրեժխնդիր լինել :

Այդ նպատակով 2019 թվականի հունվար ամսվա սկզբին Վիլյամ Դանիելյանը Վանաձորից եկել է Երևան քաղաք, որտեղ իր ծանոթ Արտյոմ Գավալյանի միջոցով ծանոթացել է Ոոբերտ Մակինյանի և Եղիշ Պետրոսյանի հետ։

2019 թվականի հունվար և փետրվար ամիսների ընթացքում Վիլյամ Դանիելյանն ընկերոջ՝ Գևորգ Չապուխյանի հետ, ժամանակ առ ժամանակ բնակվել են Ռոբերտ Մակինյանի ընկերուհու Երեւանում վարձակալած բնակարանում: Այդ ընթացքում պարբերաբար այցելել են Կարեն Խնուսյանի բնակության վայր`փորձելով պարզել նրա օրվա տեղաշարժը:

Այդ նպատակով նաեւ ձեռք են բերել զենք՝ գործարանային արտադրության ակոսափող հրազեն հանդիսացող «CZ 27» մոդելի ատրճանակ, սակայն սպանությունն ավարտին չեն հասցրել, քանի որ տեղեկացել են, որ նա արդեն սպանվել է։

Վիլյամ Դանիելյանին և Գևորգ Չապուխյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախատեսված հանցավոր արարքների ՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանության նախապատրաստության և մի խումբ անձանց կողմից ապօրինի զենք-զինամթերք պահելու, փոխադրելու կամ կրելու համար։

Նշենք, որ «Հունաստանցի Կարենի» կողմից սպանված Արկադի Դանիելյանի եղբոր համար սա առաջին դատվածությունը չէ։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քրեական գործը դատախազությունն ուղարկել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, սակայն այնտեղ գործը վարույթ չի ընդունվել. Դատարանը գտել, որ տվյալ գործը վերաբերում է սպանության նախապատրաստությանը, որը տեղի է ունեցել Երեւանում, հետեւապես Երեւանի դատարանն էլ պետք է այն քննի։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА