o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամերիկայում փոխվել է Հայաստանի հանդեպ վերաբերմունքը. «Ամերիկայի Ձայն»

16.11.2019 12:50 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ամերիկայում փոխվել է Հայաստանի հանդեպ վերաբերմունքը. «Ամերիկայի Ձայն»

Վաշինգտոն կատարած այցի վերջին օրը Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է Հայաստանում նախկին տարիներին Միացյալ Նահանգները ներկայացնող դեսպաններ Ջոն Հեֆերնի, Ջոն Էվանսի եւ Մայքլ Լեմոնի հետ: Ինչպես հայտնում է «Ամերիկայի Ձայնը»՝ հանդիպման ընթացքում Միացյալ Նահանգների պաշտոնաթող դիվանագետներին հատկապես հետաքրքրում էին Հայաստանի նոր իշխանությունների կողմից անցկացվող համակարգային բարեփոխումները

Մենք հասկանում ենք՝ որտեղ է Հայաստանի «կարմիր գիծը», որից այն կողմ չի կարելի անցնել. Էլմար Մամեդյարով

«Շատ կարեւոր էր տեսնել, որ դեսպանները ոչ միայն ուրախ էին Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններով եւ զարգացումներով, այլեւ հստակ արձանագրեցին, որ նաեւ Ամերիկայում Հայաստանի հանդեպ վերաբերմունքը փոխվել է. Հայաստանն այժմ այլ ընկալումներ ունի եւ այլ ճանաչողության մակարդակ», - պատմել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:

Նախկին դեսպաններին, ովքեր Երեւանում իրենց պաշտոնավարման տարիներին ուշադիր հետեւել են Հայաստանում ընթացող զարգացումներին, հատկապես հետաքրքրում էին նոր պայմաններում խորհրդարանի դերն ու նախատեսվող բարեփոխումները: Խորհրդարանական մեծամասնության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել է, որ նոր Ընտրական օրենսգրքի մշակումն ավարտված կլինի 2020 թվականին:

 

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ կանցկացնի նաեւ Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունում: Տաթեւիկ Հայրապետյանի խոսքով՝ ԱՄՆ-ի մայրաքաղաքում անցած հանդիպումները կարեւոր հիմք են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար.

«Մենք մի քանի հիմնական ուղղություններ նշել ենք այս պահի դրությամբ. Ինստիտուտների հաստատում, ժողովրդավարություն, հակակոռուպցիոն մարմինների ստեղծում եւ մի շարք այլ ռեֆորմներ: Մենք պատրաստակամություն ենք հայտնել եւ պայմանավորվել աշխատել միասին եւ հենց այդ աշխատանքի արդյունքում այդ բովանդակային էլեմենտը կդառնա ավելի շոշափելի եւ առարկայական»:

Պատվիրակության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել է, որ այցի ընթացքում հայ օրենսդիրները փորձելու են ռազմավարական մակարդակի բարձրացված հայ-ամերիկյան գործընկերությունը պարզ բովանդակությամբ լցնել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА