o C     21. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արյունազեղման պատճառով կորցրել է ձայնը․ Շակիրան պատմել է հիվանդության մասին

16.11.2019 01:11 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Արյունազեղման պատճառով կորցրել է ձայնը․ Շակիրան պատմել է հիվանդության մասին

Հայտնի երգչուհի Շակիրան պատմել է, որ 2017-ին զրկվել է ձայնից՝ ձայնային կապանների արյունազեղման պատճառով։  Վտանգավոր հիվանդությունը որոշ ժամանակ անց նահանջել է, սակայն այժմ համաշխարհային աստղը վախենում է, որ այն կկրկնվի։

Ինչպե՞ս եք քայլում. այն կարող է պատմել ձեր բնավորության մասին

Այս հիվանությունը պահանջում վիրահատություն։ Սակայն Շակիրան չի ցանկացել դիմել բժիշկներին՝ ընտրելով մեդիտացիան ու հիպնոս։ Մի քանի շաբաթ անց հիվանդությունը նահանջել է։

«Բուժումից հետո թվում էր, թե ինչ-որ մեկը ի վերուստ օգնել է ինձ։  Հիմա ես յուրաքանչյուր բեմ դուրս գալս համարում եմ ճակատագրի իսկական նվեր», - ասել է երգչուհին The Gurdian-ին տված հարցազրույցում։

Նա պատմել է, որ ձայնի բացակայության պատճառով մտերիմների հետ շփվել է միայն գրությունների միջոցով։  Աստղը երգել չկարողանալու պատճառով նյարդայնացել է։  Հիվանդությունը կարող էր լուրջ վնաս հասցնել ոչ միայն նրա կարիերային, այլեւ ամուսնու ՝ ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հետ հարաբերություններին։

«Երբեմն ես նույնիսկ մահճակալից վեր կենալու ուժ չունեի։ Ձայնը միշտ եղել է իմ անձի կարեւոր մասը։ Ժերարը հանդուրժել է իմ բոլոր հիստերիաները, օգնում ու ուղղորդում էր ինձ», - հիշում է Շակիրան։

Նրա խոսքով՝ այժմ նա ամենից շատ վախենում է հիվանդության կրկնությունից։  Դա թույլ չտալու համար աստղը պարբերաբար անցնում է հետազոտություններ եւ շփվում է իր հոգեւոր ուսուցիչների հետ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА