o C     22. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բիլ Գեյթսը հերթական անգամ գլխավորել է Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակը

16.11.2019 19:11 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Բիլ Գեյթսը հերթական անգամ գլխավորել է Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակը

2017 թվականից ի վեր առաջին անգամ, Bloomberg- ի վարկանիշով՝ Microsoft- ի հիմնադիր Բիլ Գեյթսը ճանաչվել է աշխարհի ամենահարուստ մարդ: Նրա ունեցվածքը գնահատվում է 110 միլիարդ դոլար:

Bloomberg Billionaires Index-ի (BBI) երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ 109 միլիարդ դոլար ունեցվածքով:

Հերթական անգամ ՀՀ գործող քարոզչությունը պատրաստ չէ ադրբեջանական սադրանքներին լիարժեք պատասխան տալ. Արմեն Աշոտյան

Երրորդ տեղում է Louis Vuitton Moët Hennessy ֆրանսիական կորպորացիայի ղեկավար Բերնար Առնոն, որի եկամուտը կազմում է 103 միլիարդ դոլար:

Մեր ժամանակի հինգ ամենահարուստ մարդկանց թվում են նաև ամերիկացի ներդրող, Berkshire Hathaway ղեկավար Ուորեն Բաֆեթը (86,6 միլիարդ դոլար) և Facebook– ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը (74,5 միլիարդ դոլար):

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА