o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երեխայի հետ զբոսնելու ժամանակ առեւանգել են «Ուկրեկսիմբանկի» ղեկավարին

16.11.2019 20:50 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երեխայի հետ զբոսնելու ժամանակ առեւանգել են «Ուկրեկսիմբանկի» ղեկավարին

Կիեւում երեխայի հետ զբոսնելու ժամանակ առեւանգել են «Ուկրեկսիմբանկի» ղեկավար Ալեքսանդր Գրիցենկոյին, հայտնում է 112.ua-ն։ Հարազատների խոսքերով, անհայտ անձինք նրան նստեցրել են սեւ ավտոբուսի մեջ՝ երեխայի աչքի առջեւ, որի հետ նա զբոսնելիս է եղել։ Նշվում է, որ ընտանիքն արդեն դիմել է իրավապաշտպան մարմիններին։ Ալեքսանդր Գրիցենկոն 2014թ․ օգոստոսի 1-ին «Ուկրեկսիմբանկի» կառավարման նախագահ է նշանակվել ֆինանսական հաստատության դիտորդական խորհրդի կողմից։ Աշխատակազմին նրան ներկայացրել է անձամբ ՈՒԱԲ այն ժամանակվա ղեկավար Վալերիա Գոնտարեւան։ Գրիցենկոն այդ պաշտոնում փոխարինել է Վիտալի Բելոուսին, որը «Ուկրեկսիմբանկը» ղեկավարում էր 2013թ․ սկզբից։

Լավրովի հետ հանդիպման ժամանակ Թրամփը Ռուսաստանին նախազգուշացրել է չմիջամտել ԱՄՆ ընտրություններին

Բոլոր իրավասությունները նա ստացել է 2014թ․ օգոստոսի 15-ին՝ անժամկետ։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА