o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իշխանությունները փոքր ինչ անտարբեր են. ՀՀ-ում եզդիական համայնք ասոցիացիայի ղեկավար

16.11.2019 22:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Իշխանությունները փոքր ինչ անտարբեր են. ՀՀ-ում եզդիական համայնք ասոցիացիայի ղեկավար

Այսօր Iravunk.com-ը զրուցեց ՝ «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա»-ի նախագահ Սաիդ Ավդալյանի հետ,եզդիական համայնքի մի շարք խնդիրների, ինչպես նաև այլ հարցերի մասին։

ՀՀ-ում խմելու ջուրը կարող է ճոխություն դառնալ.«Փաստ»

-Պարոն Ավդալյան, ձեր խոսքում նշում եք, որ եզդիական համայնքի ներկայացուցիչները տեղ չունեն ՀՀ Կառավարությունում և տեղական ինքնակառավարման մարմիններում և մի շարք այլ տեղերում, ինչո՞վ է պայմանավորված այս ամենը, արդյո՞ք խտրականություն չէ սա։

- Խտրականություն գոյություն չունի ոչ միայն ժողովրդի կողմից, այլև իշխանությունների։ Իշխանությունները կարծես փոքր ինչ անտարբեր են։ Կան հիմնախնդիրներ, օրինակ՝ կրթական հիմնախնդիրներ, որոնք հասկանալու համար՝ պետք է լինել եզդիական համայնքի ներկայացուցիչ։ Կան շատ հաստիքներ, որ դիմում են եզդիները, բայց չեն անցնում։ Նշեմ նաև, որ ողջ կրթական համակարգում բուհ ընդունվելու համար, կա ընդամենը 2 անվճար տեղ եզդիների համար։

-Ի՞նչ կասեք օրեր առաջ Ղամիշլի քաղաքի հայ կաթոլիկ հոգեւորականների սպանության մասին, թուրքերը պնդում են, որ քրդերի ձեռքի գործն է։

-Ես ոչինչ հստակ ասել չեմ կարող այդ մասին, բայց մի բան կարող եմ հստակ նշել, որ քրդերից հեռու չէ։ Քրդերը նման հարցերում շատ նման են թուրքերին։

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА