o C     21. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արդյո՞ք մահափորձի բեմականացում է նախապատրաստում Փաշինյանը. Նարեկ Սամսոնյան

17.11.2019 14:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արդյո՞ք մահափորձի բեմականացում է նախապատրաստում Փաշինյանը. Նարեկ Սամսոնյան

Փաշինյանի երևացող վախերը

Վարչապետը 1 միլիոն դոլարից ավել գումար է ծախսում առանձնատան վերանորոգման վրա. ըստ մեր հավաստի աղբյուրի ծախսերի զգալի մասն ուղղվում է անվտանգության ենթակառուցվածքներին: 
Արդեն այս շաբաթ պարզ է դառնում, որ Վարչապետի անձնական անվտանգությունն ավելի ամրացնելու համար` «Կոնդի առանձնատներ» ՊՈԱԿ-ի Պռոշյան փողոցի մուտքի դիմաց կառուցվում է հավելյալ` ավելի մեծ ավտոմեքենաների մուտքը խոչընդոտելու համար նախատեսված ստորգետնյա արգելապատնեշ: Դրանից հետո մեր աղբյուրի փոխանցմամբ պարզ է դառնում, որ առանձնատների տարածքում վարչապետի անվտանգության աննախադեպ միջոցառումների շրջանակներում տեղադրվում են նաև «դռոնների» խլացուցիչներ: Նույն օրը բյուջեի քննարկման ժամանակ վարչապետի անվտանգությունից ելնելով արգելվում է լրագրոների և օպերատորների մուտքը ԱԺ նիստերի դահլիճ: Վարչապետի ԲԱՑԱՌԱՊԵՍ բոլոր այցերը Երևանում ուղեկցվում են տեսնելի և անտեսանելի դիպուկահարների բավականին մեծ քանակի ներգրավմամբ` Երևանի շենքերի կտուրներին: Մի քանի անգամ շենքերի բողոքող բնակիչների եմ հանդիպել:
Անվտանգության միջոցառումների նմանատիպ աննախադեպ միջոցներ չեն կիրառվել անգամ Սերժ Սարգսյանի համար հիմա հարց է առաջանում ինչի՞ց կամ ումի՞ց է սարսափած ժողովրդի վարչապետ Փաշինյանը, ի՞նչն է նրան ստիպում անգամ վախենալ սեփական շողքից: Արդյո՞ք մահափորձի բեմականացում է նախապատրաստում Փաշինյանը, որից ինքը «հերոսաբար ողջ կմնա», իսկ արդյունքում կկարողնա հիմնավորել տոտալ ռեպրեսիաները, թե իրական վտանգ է զգում, կամ միգուցե՞ արդեն վախենում է իրեն ընտրած ժողովրդից: Համենայնդեպս անզեն աչքով երևում է Փաշինյանի սարսափահար հոգեվիճակը: Իսկ կարողա՞ դեղերի չարաշահման կողմնակի հետևանքներն են:

Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Գևորգ Բաբայանի գործունեության վերաբերյալ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА