o C     09. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել է 45 չվերթ

19.11.2019 10:54 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել է 45 չվերթ

Երեքշաբթի առավոտյան մոսկովյան «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում հետաձգվել է 30 չվերթ, չեղարկվել՝ 15-ը, այդ մասին են վկայում «Յանդեքս ժամանակացույց» ծառայության տվյալները:

Շերեմետևո օդանավակայանում ինքնաթիռում հայտնված աղավնիի պատճառով թռիչքը հետաձգվել է

Տեղեկությունների համաձայն`երեքշաբթի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 7:51-ի դրությամբ (երևանյան ժամանակով՝ 8:51-ի) «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 12 չվերթ, չեղարկվել`11-ը, «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 11 չվերթ, չեղարկվել`4-ը, «Շերեմետևո»-ում հետաձգվել է 7 չվերթ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երեքշաբթի Մոսկվայում սպասվում է ամպամած եղանակ, խիտ մառախուղ, մթնոլորտային բարձր ճնշում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА