ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աշխարհահռչակ աթեիստ գիտնականը հայտարարել է, որ Աստված կա

19.11.2019 18:15 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Աշխարհահռչակ աթեիստ գիտնականը հայտարարել է, որ Աստված կա

Գիտական աշխարհի համար ցնցող ելույթ է ունեցել փիլիսոփայության հայտնի պրոֆեսոր Էնթոնի Ֆլյուն: 

Գիտնականը, ով վաղուց թևակոխել է կյանքի իններորդ տասնամյակը, եղել է գիտական աթեիզմի համաշխարհային հիմնաքարերից մեկը: Տասնամյակներ շարունակ պրոֆեսոր Ֆլյուն գրքեր էր հրատարաում և դասախոսություններ էր կարդում, որոնց հիմքում ընկած էր այն թեզիսը, թե Աստծո նկատմամբ հավատն անհիմն է:

Բակո Սահակյան.«Թող Աստված պահապան լինի մեր հայրենյաց պաշտպաններին, թող նրանց բազուկն անհաղթ լինի, կամքն՝ անկոտրում»

Սակայն վերջին ժամանականերս կատարված մի շարք գիտական հայտնագործությունները ստիպել են աթեիզմի մեծագույն պաշտպանին փոխել իր հայացքները: Ֆլյուն հրապարակայնորեն հայտարարել է, որ ինքը սխալվում էր և Տիեզերքը չեր կարող առաջանալ ինքն իրեն: Այն ակնհայտորեն արարվել է Մեկի կողմից, ով անհամեմատ զորեղ է, քան մենք կարող ենք պատկերացնել:

«Այսօր արդեն անհնար է ապացուցել կյանքի ծագման և ինքնավերարտադրվող օրգանիզմների առաջացման աթեիստական տեսությունը», — ասել է Ֆլյուն.

Ըստ գիտնականի, ԴՆԹ-ի մոլեկուլի կառուցվածքի ժամանակակից տվյալները անհերքելիորեն վկայում են այն մասին, որ այն ինքն իրեն առաջանալ չէր կարող, այլ Մեկի նախագծման արդյուքն է: ԴՆԹ-ում պարունակվող գենետիկական կոդը և տեղեկության բառացիորեն հանրագիտարանային ծավալը հերքում են կույր զուգատիպության հնարավորությունը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА