o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դու արժանի չես դժոխքի միջով անցնել, դու արժանի չես նրան, ինչ նա քեզ արել է

24.11.2019 12:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Դու արժանի չես դժոխքի միջով անցնել, դու արժանի չես նրան, ինչ նա քեզ արել է

Երբ դու հեռանում ես տոքսիկ իրավիճակից ու վերջապես հասկանում ես, թե ինչ սարսափելի էին քո հարաբերությունները, հեշտ է սկսել ինքդ քեզ մեղադրելը: Հեշտ է մտածել, որ դու այդ իրավիճակում չէիր հայտնվի, եթե ավելի վաղ նկատեիր տագնապալի նշանները, եթե հեռանայիր առաջին իսկ խնդրի դեպքում, եթե ավելի խելացի լինեիր որոշում կայացնելիս: Բայց ինքդ քեզ անցյալի համար դատափետելը չի օգնի: Եվ իրականում դա քո մեղքը չէ, որ այդ ամենը պատահել է քեզ հետ: Այո, դու կատարյալ չես: Դու էլ քո սխալներն ես գործել: Հավանաբար եղել են ժամանակներ, որ դու նրա վրա զայրացել ես այնպես, որ իջել ես նրա մակարդակին, որ արել ես այնպիսի բան, ինչով չես հպարտանում

Ինչպես թողնել նրան, ում դու դեռ սիրում ես

Բայց դու պետք է հիշես. Ինչ սխալներ էլ որ գործած լինես, դու արժանի չես այն ամենին, ինչ այդ տոքսիկ մարդն արել է քեզ:

Դու արժանի չես, որ քեզ հետ վարվեին այնպես, ինչպես վարվում են ոչնչության հետ, մսի կտորի կամ անպետք աղբի հետ: Դու արժանի չես վատ վերաբերմունքի այն մարդուց, ով քեզ պետք է աջակցեր, ով միշտ պետք է քո կողմից լիներ:

Դու արժանի չես դժոխքի միջով անցնել

Դու արժանի չես սիրտդ ու սեփական ինքնավստահությունդ կոտրել: Դու արժանի չես երկրորդը լինել այն մարդու համար, ով քեզ համար առաջինն է: Դու արժանի չես այդ ցավին ու այն ամենին, ինչ նա քեզ արել է: Նույնիսկ, եթե դու կարողանաս ավելի վաղ հեռանալ, դու չես կարող ինքդ քեզ մեղադրել այն բանում, ինչի միջով որ ստիպված ես եղել անցնել: Դու չես կարող սկսել մեղադրել քեզ, որ դու ինքդ ես ամեն ինչում մեղավոր, որ դու թույլ ես, հիմար, կամ, քանի որ բավարար գեղեցիկ, հաջողակ ու հետաքրքիր չես, որ գտնես քեզ արժանի մեկին:

Պատճառը, թե ինչու ես դու անցել այդ ամենի միջով, ոչ մի կերպ կապված չէ քեզ հետ

Այդ պատճառը բացառապես նրա հետ է կապված: դու այդ ամենի միջով անցել ես, որովհետև սիրահարվել ես մանիպուլյատորի, եսասեր մեկի, նրան, ով չի վախենում խոցել իրեն սիրող սիրտը:

Երբ դու հեռանում ես տոքսիկ իրավիճակից, կարևոր է ճիշտ գնահատել այն ամենը, ինչ տեղի է ունեցել: Կարևոր է ընդունել սեփական սխալները, բայց ինքդ քեզ չհամոզես, որ դրանց պատճառով ես դու «վաստակել» վատ հարաբերություններ: Որովհետև դա այդպես չէ:

Երբ հարաբերություններն ավարտվում են, մենք միշտ մտածում ենք այն մասին, որ կարող էինք տվյալ բանն այլ կերպ անել: Կամ, որ կարող էինք ավելի վաղ բաժանվել ու ժամանակ տնտեսել: Բայց չի կարելի կենտրոնանալ անցյալի վրա: Եվ ամեն դեպքում հիշիր: Դու արժանի չես այն ամենին, ինչ քեզ հետ տեղի է ունեցել:

Դու արժանի ես միայն սիրո, հարգանքի ու արժանի վերաբերմունքի ու հարաբերությունների:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА