o C     09. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարդիկ վեհարանը բուֆետ էին սարքել. Վահան Բաբայան

19.11.2019 14:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մարդիկ վեհարանը բուֆետ էին սարքել. Վահան Բաբայան

Այսօր Iravunk.com-ը տեղի ունեցած մամլո ասուլիսին ներքաղաքական  մի քանի հարց ուղղեց՝ «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմնադիր Վահան Բաբայանին։ 

Այսօր Նիկոլը շատ լավ հասկանում է, որ այլևս մարդիկ չեն ասելու՝ «լավ, արի ընտրենք». Միքայել Գրիգորյան

-Պ արոն Բաբայան, ի՞նչ կասեք վերջին շրջանում աղմուկ հանած «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքում կատարված դրույթների, մասնավորապես ՝«Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասաժամերը ոչ պարտադիր դարնձնելու վերաբերյալ։ 

- Եթե Արայիկ Հարությունյանը գնաց «Ժեռտվա», Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շատ լուրջ սասանվելու է։ Դրա համար ինքն անելու է ամեն բան , որ նման առանցքային «Ֆիգուրները մնան թավշյա կառավարությունում»։ Սա մեր ազգային դիմագծի թուլացումն է ։ Իրենք եկեղեցու դեմ արշավանք են անում, արշավանք՝ ազգային արժեքների, ընտանիքի դեմ։ Ի՞նչ է ստամբուլյան կոնվենցիան, եթե ոչ ընտանիքի դեմ արշավանք։ Մարդիկ վեհարանը բուֆետ էին սարքել, այսօր արդեն ոչ ոք չի էլ հիշում այդ մասին։

- Այդուհանդերձ, ի՞նչ եք կարծում, եթե այսօր լինեին խորհրդարանական արտահերթ ընտրություններ, քանի՞ տոկոս ձայն կհավաքեր Նիկոլ Փաշինյանը։

- Ես կարծում եմ, որ Փաշինյանն այսօր իր վարչական ռեսուրսներով մաքսիմալ կունենա 20% ձայն։ Դրա համար իրենք հապշտապ իրականացրին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որպեսզի նման խնդրի առաջ չկանգնեն։

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА