o C     11. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՈՒ ՀԵՆՑ ՀԻՄԱ ԵՎ ԻՆՉՈՒ ՎԱԶԳԵՆԸ

19.11.2019 21:20 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԻՆՉՈՒ ՀԵՆՑ ՀԻՄԱ ԵՎ ԻՆՉՈՒ ՎԱԶԳԵՆԸ

Վազգեն Մանուկյանի ու իր «Վերնատուն» ակումբի հետ կապված պատմությունը հիշեցնում է 23 տարվա վաղեմության իրավիճակը, երբ 1996թ. սեպտեմբերին ընդդիմադիր վեց կուսակցությունների` ԱԺՄ-ի, ՀՅԴ-ի, ՍԻՄ-ի, ՀԴԿ-ի, ԱԻՄ-ի եւ «Արցախ-Հայաստանի» միջեւ ստորագրվեց համաձայնագիր` դաշինք ստեղծելու եւ մեկ թեկնածուով` ի դեմս Վազգեն Մանուկյանի, նախագահական ընտրություններում հանդես գալու վերաբերյալ: Դա այն ընտրություններն էին, որտեղ ընդդիմությունը հաղթեց, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանը, չցանկանալով փոխանցել իշխանությունը, կեղծեց ընտրությունների արդյունքները, բռնազավթեց իշխանությունը` զորք մտցնելով մայրաքաղաք: Ի դեպ, Վազգեն Մանուկյանի եւ Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ Նիկոլը խոստովանեց, որ 1996թ. ընտրությունները կեղծված էին իր գաղափարական հայր Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից:

«Լսվելու է ոչ թե ՀՅԴ-ի, այլ նրա ազդեցությունն անտեսող իշխանությունների հեռացող «գնացքի անիվների տրոփյունը»

Մինչ այդ հանդիպմանը անդրադառնալը` պարզապես հիշեցնենք, որ վերոհիշյալ նախագահական ընտրություններից քիչ անց Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ այդ ընտրություններում ընդդիմության հաղթանակը մեծ մասամբ պայմանավորված է իր անձով: Այդ հայտարարությունը խիստ վիրավորական թվաց ընդդիմադիր ճակատ ստեղծած իր գործընկեր կուսակցությունների համար: Այնուամենայնիվ, այդ ամենը ցույց տվեց, որ Վազգեն Մանուկյանը ունակ է «սեփականաշնորհել» ընդհանուր հաղթանակը: Արդյոք այժմ 23 տարի անց «Վերանտան» ժողովում նստած դաշնակցականները եւ այլք մոռացե՞լ են Վազգենի բնավորության այդ ոչ հաճելի գիծը: Հավանաբար ոչ, սակայն գործընթացը դեռ, այսպես ասած, դեգերումների շրջանում է, եւ եթե 1996-ին Վազգենը քաղաքական ծաղկուն հասակում էր` 50 տարեկան, ապա այսօր նա 73 է, եւ դեռ պարզ չէ արդյոք նա հավակնո՞ւմ է դառնալ ընդդիմության միասնական թեկնածու, թե՞ պարզապես ինչ-որ մեկի համար ճանապարհ է բացումՄեկ այլ բնավորության գիծ նույնպես իրեն զգացնել տվեց 90-ականների նմանությամբ: Այն ժամանակ Վազգեն Մանուկյանը շատ սերտ համագործակցում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, սկզբից նրա վարչապետն էր, ապա` պաշտպանության նախարարը: Եվ համագործակցության շուրջ երկուսուկես տարի անց միայն Վազգենի աչքերը բացվեցին, եւ նա դուրս եկավ Լեւոնի դեմ: Նույնը կարելի է ասել Նիկոլի դեպքում: Վազգենը ոչ միայն չընդդիմացավ Նիկոլի հեղաշրջմանը, այլեւ համագործակցում էր վերջինիս հետ մեկուկես տարի: Այդ ընթացքում Նիկոլը վերանշանակեց Վազգենին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում: Այդ վերանշանակման կապակցությամբ հանդիպման ժամանակ Վազգեն Մանուկյանը հավաստիացնում էր Նիկոլին, որ նա չունի որեւէ քաղաքական ամբիցիա եւ պատրաստ է կառավարության հետ սերտ համագործակցության: Այլ տարբերակ հնարավոր էլ չէ պատկերացնել, քանի որ, ինչպես հայտնի է, Սահմանադրության 161 հոդվածի համաձայն. «Հանրային խորհուրդը կառավարության խորհրդակցական մարմին է»: Թե ինչու Նիկոլ Փաշինյանը վերանշանակեց Վազգեն Մանուկյանին, այն պարագայում, որ վերջինս Սերժ Սարգսյանի կադրն էր, արդյոք Նիկոլին խորհո՞ւրդ էին տվել Վազգենի թեկնածությունը, թե դա Նիկոլի սեփական որոշումն էր, այդ հարցի շուրջ կային տարբեր կարծիքներ: Բայց փաստը մնում է փաստ, որ Նիկոլի իշխանազավթումից մեկ տարի անց Վազգեն Մանուկյանը դեռեւս պատրաստ էր վերջինիս հետ սերտ համագործակցության: Թե ինչ փոխվեց վերջին կես տարվա մեջ, եւ ինչը բացեց Վազգեն Մանուկյանի աչքերը, դեռեւս հայտնի չէ: Եվ դժվար թե Վազգենի աչքերը իրականում բացվեցին, քանի որ նա հին եւ փորձառու գործիչ է, եւ իր համար կարդալ Նիկոլի էությունը, որեւէ դժվարություն չէր պարունակում: Հետեւապես պետք է ենթադրել, որ ինչպես ժամանակին Նիկոլին խորհուրդ տվեցին Վազգենին նշանակել Հանրային խորհրդի նախագահ, այնպես էլ այժմ Վազգենին խորհուրդ տվեցին հրաժարվել այդ պաշտոնից եւ դեմ դուրս գալ Նիկոլին: Ինչո՞ւ հատկապես հիմա, ցույց կտան մոտակա ամիսների քաղաքական զարգացումները: Հավանաբար խորհուրդ տվողների համար ակնհայտ է, որ Նիկոլի գահը երերուն է, եւ շատ շուտով իշխանությունը ընկած է լինելու փողոցում, եւ առաջ է գալու այն վերցնելու հարցը:

Ինչու է կրկին աղմկում Ջհանգիրյանը

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА