o C     28. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱԼԵՏՄԱՅՍՏԵՐԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ՕՊԵՐԱՅԻՆ

19.11.2019 22:00 ՄՇԱԿՈՒՅԹ
ԲԱԼԵՏՄԱՅՍՏԵՐԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ՕՊԵՐԱՅԻՆ

Սեպտեմբերի սկզբին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստները պահանջում էին թատրոնի բալետային խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանի հրաժարականը: Օրեր անց թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Կիրակոսյանը նրանց պահանջը բավարարեց` կրճատելով թատրոնի բալետային խմբի ղեկավար, գլխավոր փորձավարի հաստիքը, իսկ Ա. Գրիգորյանն էլ ազատվեց աշխատանքից: Կարծես թե կրքերը հանդարտվել էին, սակայն, պարզ դարձավ, որ բալետմայստեր, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի նախկին ղեկավար, գլխավոր փորձավար Արմեն Գրիգորյանը դատի է տվել Օպերային թատրոնին եւ պահանջում է անվավեր ճանաչել աշխատանքից ազատելու եւ բալետային խմբի ղեկավար-գլխավոր փորձավարի հաստիքը կրճատելու թատրոնի տնօրենի սեպտեմբերի 13-ի հրամանը: Ա. Գրիգորյանը դատական հայցով նաեւ պահանջում է հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի գումարը:

«Մշակույթ չունեցանք` ազգի պատկեր չենք ունենա». Մադլեն Ասրյան (տեսանյութ)

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА