КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 10. 12. 2019 : :
Երեկ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեն որոշում է կայացրել առաջիկա նախագահական ընտրություններին սատարել Վիտալի Բալասանյանի թեկնածությունը: «Իրավունքի» հավաստի տեղեկությունների համաձայն` սակայն, Արցախի ՀՅԴ-ականները դեռ չունեն ո՛չ իրենց սեփական թեկնածուն, ո՛չ էլ վերջնականապես կողմնորոշվել են, թե ում են սատարելու: Ըստ նույն աղբյուրի` Արրցախի ՀՅԴ-ն դեկտեմբերի առաջին տասնօրյակում. «Համագումարի նման նիստ է անցկացվելու, որտեղ կհայտարարենք, թե ում ենք առաջադրում կամ ում սատարում: Այս պահին վստահ կարող ենք ասել` չկա մեկը, ում վստահ սատարելու ենք»:
Բայց նաեւ նկատենք, որ Բալասանյանին աջակցելու թեման մերկապարանոց չէ. նա այն ամենահավանական թեկնածուն է, ում ՀՅԴ-ն կարող է աջակցել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ