o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

20.11.2019 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ի՞նչ եք կարծում, իսկ կարելի է արդյոք Սաքունցի (կներեք հայհոյանքի համար) Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը վերանվանել Ստամբուլյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի: Թերեւս դրա ժամանակն է, քանզի զարմանալիորեն ԼԳԲՏ թեմայի տակ է մնացել նաեւ մարզերով զբաղվող ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ: Բաց շրջանառության մեջ է հայտնվել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 2019թ. մայիսի 29-ի թիվ 01/15/5076-19 հանձնարարականն ուղղված համայնքների ղեկավարներին: Հանձնարարականը վերաբերվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթներին, եւ որպես հավելված, ուղարկվել է եւ համապատասխան կոնվենցիայի իրագործումով զբաղվող կոմիտեի տեքստը: Եվ այդտեղ 6-րդ կետով պահանջվում է, մասնավորապես, որ. «Մասնակից պետությունը նաեւ պետք է ցուցաբերի պատշաճ աջակցություն եւ ստեղծի անհրաժեշտ պայմաններ` ապահովելու համար հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց, այդ թվում կանանց, երեխաների, փախստականների եւ ապաստան հայցողների, լեսբի, գեյ, բիսեքսուալ եւ տրանսգենդեր անձանց, հոգեսոցիալական եւ մտավոր հաշմանդամություն ունեցող, լսողական եւ տեսողական խնդիրներ ունեցող, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող անձանց, գյուղական շրջաններում ապրող եւ աջակցության մեծ կարիք ունեցող անձանց ներկայացուցիչների մասնակցությունը խորհրդակցական գործընթացներին»: Պատկերացնո՞ւմ եք, խեղճ գյուղապետերը պետք է ԼԳԲՏ հաշմանդամ գտնեն ու ապահովեն նրա մասնակցությունը խորհրդակցական գործընթացներին: Ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ:

ԶԱՐՄԱՆՔ

Պատկերացրեք այսպիսի ռոմանտիկ բանաստեղծություն. «Խորովածի պես աղջիկ, քյաբաբի պես աչքերով...»: Կասեք, որ դա անհնարի՞ն է, բայց Նոր Հայաստանում ամեն ինչն է հնարավոր: Այսպես, պողոսաց դասի տեր եւ փրկիչ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ, չգիտես ինչու, որոշել է իր «Երկրի հակառակ կողմը» գրքից իր ֆեյսբուքյան էջում հրապարակել բույրերին վերաբերող հատվածը, ու այնտեղ կա այսպիսի դարակազմիկ միտք. «Հայաստանում, գիտե՞ք, սերն էլ բույր ունի. սերը բուրում է թարմ լավաշի մեջ փաթաթած տաք խորովածի պես…»: Իհարկե, սիրո այդ զարմանալի ընկալման վրա մեր քաղաքացիները բոլ-բոլ, ժողովրդական խոսքով ասած, «բոցվեցին», սակայն մեկ օր անց Նիկոլն այնպիսի օյին բերեց գլխներիս, որ մնում է խնդրել, որ դա տանեն, խորովածաբույր սերը ետ բերեն: Ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլը, անդրադառնալով Գարեգին Նժդեհի թեմային, ոչ ավել-ոչ պակաս հայտարարեց, որ Նժդեհն ու Մարշալ Բաղրամյանը ուս-ուսի կռվել են Սարդարապատի ճակատամարտում: Այսինքն` Նիկոլը հայոց պատմության հարցում իր անգրագիտությամբ չի զիջում «անգրագետ պողոսներին», բայց դժբախտությունն այն է, որ ի տարբերություն պողոսների, նա այդպիսի զառանցանքներով պետության անունից կիսվում է արտերկրյա լրագրողների հետ:

ԶԱՐՄԱՆՔ

Սակայն նույն Նիկոլին սիրող եւ նույնիսկ փրկողներ կան: Եվ այդ փրկողը Նարեկ Մալյանի գլխավորած հակասորոսական նախաձեռնությունն է, որը հայտարարություն է տարածել Սորոսի պետականաքանդ գործունեության մասին եւ նշել. «Հաշվի առնելով այս ամենը` «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հայտարարում է, որ նոյեմբերի 20-ին` ժամը 15:00-ին բողոքի ցույց է իրականացնելու Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի դիմաց` «Ազատություն Նիկոլ Փաշինյանին» կարգախոսով»: Դե ինչ, Նիկոլ ջան, քեզ էլ կբուժեն, այսինքն` կազատեն...

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА