o C     22. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՓԱԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ

20.11.2019 21:40 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՓԱԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ

«Իրավունքի» ունեցած հավաստի աղբյուրների համաձայն` Հանրային խորհրդի արդեն նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի հրաժարականից հետո` առաջին անգամ Հանրային խորհրդի անդամները հավաքվել են եւ քննարկել հետագա անելիքները: Հանրային խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի առաքելությունը ստանձնել է ՀԽ ամենատարեց անդամը` «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ խորհրդի նախագահ եւ ընկերության ընդհանուր ծրագրերի ղեկավար, տեխնիկական գիտությունների թեկնածու, Երեւանի նախկին փոխքաղաքապետ, ՀՀ Ջրային տնտեսության եւ մելիորացիայի նախկին նախարար, ՀՀ նախկին գյուղնախարար ՅՈՒՐԻ ՋԱՎԱԴՅԱՆԸ:

Ամուսնանալ խորհուրդ տվող գյումրեցի պատգամավորի կինը պաշտոն է ստացե՞լ

Հանրային խորհրդի անդամները որոշում են կայացրել շարունակել բնականոն աշխատանքը, ավելին` առաջիկայում ՀԽ-ի ուշադրության կենտրոնում կլինի «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները: Հանրային խորհրդի անդամները նախատեսում են մանրակրկիտ ուսումնասիրել խնդրահարույց դրույթներն ու հանրային քննարկում իրականացնել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА