o C     17. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Սերժ Սարգսյանն այսօր մերժեց պոպուլիզմին եւ պոպուլիստներին». Վահան Բաբայան

20.11.2019 22:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Սերժ Սարգսյանն այսօր մերժեց պոպուլիզմին եւ պոպուլիստներին». Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ գնահատմամբ՝ Զագրեբում Սերժ Սարգսյանի ելույթը կմտնի պատմության մեջ:

«Վիտալի Բալասանյանը միակ թեկնածուն է, ով կարող է պահել ու պահպանել Արցախը»

«Այսօրվա ելույթից հետո շատերը, ովքեր մերժում էին Նախագահին Երեւանի փողոցներում, այսօր փոխելու են իրենց դիրքորոշումը, շատերը արդեն փոշմանել են: Շատերը կսկսեն պահանջել Սերժ Սարգսյանի վերադարձը: Ճշգրիտ գնահատականներ, հստակ ազգային եւ պետական շահի ներկայացում եւ գիտակցում, առաջնորդին վայել խոսք եւ ելույթ: Ներքին եւ արտաքին օրակարգի նոր ներկայացում նման լուրջ մակարդակում: Սերժ Սարգսյանն ապացուցեց, որ նույնիսկ իր հեռանալուց հետո՝ իր համար առաջինը պետական եւ ազգային շահն է, Արցախը, մարդը եւ քաղաքացին: Սերժ Սարգսյանն այսօր մերժեց պոպուլիզմին եւ պոպուլիստներին, նա Ալիեւին ցույց տվեց իր տեղը եւ ապացուցեց, որ Եվրոպան եւ քաղաքակիրթ աշխարհը պարտավոր են հաշվի նստել Արցախի հարցում մեր հետ եւ կրկնեց, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Հզոր մարդու հզոր ելույթ», - շեշտել է Վ. Բաբայանը:

էս «կիսաբաց լուսամուտների» ֆորմատին հաստատ արժանի չի հայ ժողովուրդը. Վահան Բաբայան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА