ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանի կալանած ուկրաինական նավերը ժամանել են Ուկրաինա (ֆոտոռեպորտաժ)

21.11.2019 18:34 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանի կալանած ուկրաինական նավերը ժամանել են Ուկրաինա (ֆոտոռեպորտաժ)

Ռուսաստանի կալանած ուկրաինական «Բերդյանսկ» և «Նիկոպոլ» մոտորանավակները և «Յանի Կապու» քարշանավը նոյեմբերի 20-ին ժամանել են Ուկրաինայի Նիկոլաևի մարզի Օչակովի նավահանգիստ: Այս մասին տեղեկացնում է gordonua.com կայքը:

Հրապարակվել են Թրամփի սկանդալային խոսակցությունները՝ Ուկրաինայի և Ռուսաստանի մասին

Նավերն ուղեկցել են «Տիտան» և «Գայդամակա» քարշանավերը և «Սապֆիր» որոնողափրկարարական նավը, որոնք դուրս էին եկել Օդեսայի, Չեռնոմորսկի և Յուժնիի նավահանգիստներից:

Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Իգոր Վորոնչենկոն տեղեկացրել է, որ ռուսները կալանած նավերում ապամոնտաժել են կապի և տեղորոշման որոշ միջոցներ: Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ավելի ստույգ տեղեկություն կլինի, երբ Հետաքննությունների պետական բյուրոն և Ռազմական դատախազությունն անցկացնեն հետաքննություն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ռուսաստանը նոյեմբերի 18-ին Ուկրաինային է վերադարձրել «Բերդյանսկ» և «Նիկոպոլ» մոտորանավակները, ինչպես նաև «Յանի Կապու» քարշանավը, որոնք մեկ տարի առաջ կալանվել էին Կերչի նեղուցում:

«Նշված նավերը մեր սահմանն ապօրինաբար խախտելու մասին Ռուսաստանում շարունակվող քրեական գործի իրեղեն ապացույցն են: Դրանց փոխանցումն ուկրաինական կողմին հնարավոր եղավ, քանի որ ռուսական պատկան մարմիններն ավարտել են նավերի հետ կապված անհրաժեշտ քննչական միջոցառումները, և Ռուսաստանի Դաշնության տարածքում դրանց գտնվելն այլևս անհրաժեշտություն չէ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ: 

Նավերի անձնակազմը՝ 24 ուկրաինացի նավաստի, վերադարձել է հայրենիք սեպտեմբերի 7-ին` Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանտարկյալների փոխանակման շրջանակում:

Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Նշվում էր, որ երեք ուկրաինական նավ ուղղություն էր վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով:

Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել էր նեղուցը: Բացի այդ, ռուսական սահմանապահ նավը վնասել էր ուկրաինական քարշակին, որը հետևում էր նավերի խմբին: Այնուհետև Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության էր ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:

Կիևը Մոսկվային մեղադրել էր բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել էր Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: Ուկրաինայի ռազմածովային ուժերի փոխանցմամբ՝ ռուս սահմանապահները նավերը կանգնեցրել էին զենքի կիրառմամբ: Դրա հետևանքով վիրավորվել էր 3 ուկրաինացի զինծառայող:

 

Фото: dumskaya.net

Фото: dumskaya.net

Фото: dumskaya.net

Фото: mil.gov.ua

Фото: mil.gov.ua

Фото: mil.gov.ua

Фото: dumskaya.net

   

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА