ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չգիտեմ ովքեր են կրքոտում,բայց կրքերը հանդարտվել են. ՀԿԵ մամուլի խոսնակ

21.11.2019 14:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Չգիտեմ ովքեր են կրքոտում,բայց կրքերը հանդարտվել են. ՀԿԵ մամուլի խոսնակ

Մամուլում բազմիցս խոսվեց այն մասին,որ «Հարավկովկասյան երկաթուղու» Գյումրիի մասնաճյուղի հայ աշխատակիցները օրերս կրկին ոտքի էին ելել, իսկ այս անգամ դժգոհելով իրենց նկատմամբ կողմնակալ վերաբերմունքից, ինչպես նաեւ աշխատավարձերի ցածր լինելու հանգամանքից։ Նշենք, որ արդեն մի քանի որ է, ինչ Գյումրիի մասնաճյուղում ռուս մեքենավարներ են հայտնվել, ինչը մեծ դժգոհության ալիք է բարձչրաձրել հայ մեքենավարների կողմից, ովքեր դժգոհում են եւ մտավախություն հայտնում, թե իրենց կհանեն աշխատանքից, իսկ ըստ մամուլում շրջանառվող լուրերի ռուս մեքենավարները ստանում են 3-անգամ ավելի շատ աշխատավարձ, քան իրենք։

«Այստեղ ենք մեր «ոչ»-ը ասելու ատելության քարոզին». ՀՀԿ ակցիան Հոլոքոստի զոհերի հուշարձանի մոտ

Iravunk.com-ը կապ հաստատեց Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ընկերության մամուլի պատասխանատու ՌՈՒԲԵՆ ԳՐՁԵԼՅԱՆԻ հետ։ Վերջինիս պնդմամբ ՝ռուս մեքենավարներն իրենց աշխատակիցները չեն և նրանց ստացած աշխատավարձերը բոլորովին կապ չունեն հայ աշխատակիցների հետ։ «Թե ով ինչքան աշխատավարձ է ստանում մենք չգիտենք»,- հավելդց Գրձելյանը։

Վերջինիս խոսքով նոյեմբերի 1-ից աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվեց 10%-ով։

Iravunk.com-ի այն հարցին, արդյո՞ք հանդարտվել են կրքերը, մեր զրուցակիցը պատասխանեց. «ես չգիտեմ ովքեր էին հրահրել այդ կրքերը և ովքեր են կրքոտում, սակայն աշխատանքն իր հունով ընթանում է»։

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА