o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ես ծանոթ եմ 96 թվականի մասին Նիկոլ Փաշինյանի մոտեցումներին․ խոսնակը՝ Փաշինյանի երեկվա խոսքերի մասին

21.11.2019 14:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ես ծանոթ եմ 96 թվականի մասին Նիկոլ Փաշինյանի մոտեցումներին․ խոսնակը՝ Փաշինյանի երեկվա խոսքերի մասին

Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, որ 2008 թվականին եղել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմում, այսօր պատասխանել է լրագրողների հարցին, որը վերաբերում էր 1996 թվականի ընտրությունների կեղծմանը։ Փաշինյանն ասել էր, որ 1996 թվականից սկսած բոլոր ընտրությունները կեղծվել են, և օրվա իշխանությունները պահել են իրենց պաշտոնները։ 1996 թվականի ընտրությունների արդյունքներով, որոնք չեն ընդունվել ընդդիմության կողմից, իշխանությունը պահել է Լևոն Տեր-Պետրոսյանը։

Ի վերջո, վարչապետ Փաշինյանի հայտարարած օտարերկրյա գործակալները հայտնաբերվեցի՞ն,թե՝ ոչ. Շարմազանով

Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը ծանոթ է 1996 թվականի իրադարձությունների մասին Նիկոլ Փաշինյանի մոտեցումներին։ Նախկին դիվանագետն ասաց, որ ինքը ՀՀՇ-ական չի եղել, այլ աշխատել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Ինչ վերաբերում է 1996 թվականի իրադարձությունների մասին իր մոտեցմանը, Կարապետյանը հրաժարվեց դրանք բարձրաձայնել՝ ասելով, որ այդ իրադարձությունների վերաբերյալ կան դատական, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի որոշումներ։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА