o C     27. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը հորդորում է ԱՄՆ-ում վերջ դնել «վհուկների որսին

21.11.2019 15:08 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը հորդորում է ԱՄՆ-ում վերջ դնել «վհուկների որսին

ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփն իրեն իմպիչմենտ հայտարարելու հարցի շուրջ ԱՄՆ-ի Կոնգրեսում հերթական ունկնդրումների ֆոնին հայտարարել է, որ «վհուկների որսը» պետք է հենց հիմա ավարտվի:

«Այդ վհուկների որսը պետք հենց հիմա ավարտվի: Դա վատ է մեր երկրի համար»,- գրել է Թրամփը Twitter-ում:

Թրամփը խորհուրդներ է տվել` ինչպես չվարակվել կորոնավիրուսով

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում չորեքշաբթի տեղի է ունեցել Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակներում ունկնդրումների հերթական փուլը: Ի թիվս ուրիշների, կոնգրեսականների հարցերին պատասխանել է Եվրամիությունում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Գորդոն Սոնդլանդը:

Նրա ցուցմունքները, ամերիկյան զանգվածային լրատվամիջոցներից շատերի կարծիքով, ուժգին հարված են դարձել Թրամփի վարչակազմին: Մինչդեռ Թրամփը հավաստել է ունկնդրումներում Սոնդլանդի բերած, իր կարծիքով, հանգուցային մեջբերման ճշտությունը:

Սոնդլանդն ԱՄՆ-ի Կոնգրեսի հետախուզության կոմիտեում հայտարարել է, որ Թրամփը, խոսելով իր հետ, հավաստիացրել է, որ ինքը ոչինչ չի ցանկանում Ուկրաինայից:

«Ես ոչինչ չեմ ցանկանում: Ես ոչինչ չեմ ցանկանում: Ես ծառայության դիմաց ծառայություններ չեմ ցանկանում»,- հաստատել է Թրամփը Սոնդլանդի մեջբերումը:

Թրամփն ընդգծել է, որ ինքը Սոնդլանդի հետ մոտիկից ծանոթ չԷ, բայց նրան «փառահեղ մարդ» Է համարում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА