o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ոչ մի կողմի վրա հրդեհը չի կարող զարգանալ․ Փրկարար ծառայության պետը՝ «Դոլմամայի» հրդեհի մասին

21.11.2019 16:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Ոչ մի կողմի վրա հրդեհը չի կարող զարգանալ․ Փրկարար ծառայության պետը՝ «Դոլմամայի» հրդեհի մասին

Աբովյան փողոցի հարևանությամբ՝ Dolmama ռեստորանի շենքում տեղի ունեցած հրդեհը մեկուսացվել է։ Մինչև հրշեջների ժամանելը այրվել էր 50 քմ, իսկ նրանց ժամանումից հետո, մինչև հրշեջները հասցրել են մեկուսացնել կրակը, այրվել է ևս մոտ 200 քառակուսի մետր։ Այս մասին լրագրողներին ասաց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը։

Հարկ վճարողները հնարավորություն ունեն հրապարակային ծանուցումների մասին անվճար տեղեկատվություն ստանալ. ՊԵԿ

Նրա խոսքերով՝ շենքի հրդեհը չի տարածվել հարևան շենքերի ուղղությամբ, և նրանք անվտանգ վիճակում են։ Իսկ հրդեհաշիջումը բարդ է ընթացել, քանի որ շենքը հին է։ Գեներալը վստահեցրեց՝ հրդեհը կմարեն, խնդիր չի լինի, բայց միանգամից հնարավոր չի լինի անել դա։

«Ոչ մի կողմի վրա հրդեհը չի կարող զարգանալ, պաշտոնական հայտարարում եմ»,- ասաց ծառայության տնօրենը։

Նրա խոսքերով՝ հրշեջներն աշխատել են այնպես, որ հրդեհը չշարունակվի նաև նույն շենքի ստորին հարկերում։ Իսկ հրդեհի պատճառների մասին, ըստ ծառայության տնօրենի, հայտնի կդառնա հատուկ փորձաքննությունից հետո։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА