o C     27. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պատահականությո՞ւն, թե՞ զուգադիպություն

21.11.2019 17:59 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պատահականությո՞ւն, թե՞ զուգադիպություն

Ըստ մամուլի հրապարակումների երեկ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշումներ է ստորագրել, որի համաձայն՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ու Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեկնում են արձակուրդ։ Պատահականություն էր, սա, թե կա մեկ այլ նպատակ, չենք կարող ասել, սակայն նույն ժամանակահատվածում երկու կարեւորագույն նախարարներ գտնվեն արձակուրդում, քիչ թե շատ մտածելու տեղիք է տալիս:

Մնացականյանն իրո՞ք այդքան խղճուկ էր, թե՞....

Iravunk.com-ը կապ հաստատեց Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանի հետ։ Վերջինիս խոսքով.

-Հերթական արձակուրդն է ,սահմանված կարգով։ Այս տարի երկրորդ անգամն է, առաջինը հունիսին էր' մեկ շաբաթով։

Ի դեպ Դավիթ Անանյանն արձակուրդում կլինի 2019 թվականի դեկտեմբերի 2-4-ը ներառյալ: Դավիթ Անանյանի արձակուրդում գտնվելու ընթացքում պետական եկամուտների կոմիտեի նախագահին կփոխարինի պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը:

Մեր տեղեկություններով ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը այս տարի 7 օր է գտնվել արձակուրդում, եւ դեռ 21 օր ունի հանգստի համար:

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА