ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նշվել է Գերմանիայի նախկին նախագահի որդու սպանության դրդապատճառը

21.11.2019 21:25 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Նշվել է Գերմանիայի նախկին նախագահի որդու սպանության դրդապատճառը

Բժիշկ Ֆրից ֆոն Վայցզեկերի սպանության մեջ մեղադրվողը հանցագործությունը կատարել է «սպանվածի ընտանիքի հանդեպ հակակրանքից, որն, ամենայն հավանականությամբ, առաջ է եկել հոգեկան հիվանդությունից»։ Այս մասին տեղեկացրել է Բեռլինի դատախազության մամուլի ծառայությունը։ Ծառայությունը նաեւ բացահայտել է կասկածվողի անձի մասին մանրամասներ. նա Գերմանիայի 57-ամյա քաղաքացի է, նախկինում՝ չդատված, ապրում է երկրի արեւմտյան Ռեյնլանդ-Փֆալց երկրամասում։ Մեղադրվողը եկել է Բեռլին, քանի որ իմացել է, որ Ֆրից ֆոն Վայցզեկերը հրապարակային զեկուցում է կարդալու, որի ժամանակ էլ կատարվել է սպանությունը։

Վլադիմիր Մեդինսկին նշանակվել է ՌԴ նախագահի օգնական

Չորեքշաբթի մեղադրյալը զննվել է հոգեբուժական կլինիկայում, որտեղ էլ կպահվի առնվազն մինչեւ արդյունքների հրապարակումը, տեղեկացնում է DW-ն: Der Tagesspiegel պարբերականի տեղեկատվությամբ՝ ամբաստանյալը իր «հակակրանքը» հիմնավորել է սպանված բժշկի հոր՝ Արեւմտյան Բեռլինի նախկին քաղաքապետ (1981-1984) եւ Գերմանիայի նախագահ (1984-1991) Ռիխարդ ֆոն Վայցզեկերի կապերով Boehringer Ingelheim քիմիական կոնցեռնի հետ, որը գլխավորել է վաթսունական թվականներին։ Կարծիք կա, որ կոնցեռնի արտադրած քիմիկատներն ամերիկյան բանակի կողմից օգտագործվել են Վիետնամի պատերազմում։ Բեռլինի մասնավոր կլինիկայի (որը գտնվում է Շառլոթենբուրգյան պալատի մոտ) ներքին բժշկության բաժանմունքի ղեկավար, բժիշկ Ֆրից ֆոն Վայցզեկերը սպանվել է երեքշաբթի, նոյեմբերի 19-ին, զեկուցումը կարդալու ժամանակ, որը նվիրված էր լյարդի հիվանդություններին։ Նա զեկուցումը կարդում էր իր կլինիկայում, 20 ունկնդիրների համար, երբ նրա վրա հարձակվեց մեկը եւ դանակի մահացու հարված հասցրեց։ Ունկնդիրների մեջ գտնվող քաղաքացիական հագուստով ոստիկանը փորձեց խանգարել հարձակվողին, բայց ինքն էլ ծանր վիրավորվեց։ Զոհվածը 59 տարեկան էր։  

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА