o C     28. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խառը զգացմունքներ՝ ռուսական թատրոնի բեմում (+Տեսանյութ)

22.11.2019 01:15 ՄՇԱԿՈՒՅԹ
Խառը զգացմունքներ՝ ռուսական թատրոնի բեմում (+Տեսանյութ)

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրվի ամերիկացի հայտնի դրամատուրգ Ռիչարդ Բայերի կատակերգությամբ, որի բեմադրությունն իրականցրել է ՀՀ վաստակավոր արտիստ Իռա Հարությունյանը:

Ռուսական թատրոնի բեմ կբարձրանա Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազար» հեքիաթը

Ռ. Բայերի պիեսները բեմադրվել են Բրոդվեյում, իսկ նրանց սցենարների հիման վրա նկարահանվել են ֆիլմեր: «Խառը զգացմունքներ» պիեսը երկու միայնակ մարդկանց մասին է: Կինը կորցրել է ամուսնուն, տղամարդը` կնոջը: Դեռ երեկ ընտանիքներով ընկերություն էին անում, իսկ այժմ միայնակ են: Նրանք ցանկանում են կրկին զգալ կյանքի համը: Եվ չնայած ներկայացման ընթացքում հերոսները մեկ վիճում են միմյանց հետ, մեկ հաշտվում…  

«Փղերի երկար ուղին». Հարգանքի ու փոխըմբռնման ազդակ` Ռուսական թատրոնում

«Խառը զգացմունքներ» պիեսը  շատ մարդկային նյութ է, փոքր-ինչ սենտիմենտալ: Այն սիրո մասին է, որ ցանկացած տարիքում յուրաքանչյուր մարդ պետք է զգա, որ ինքը ինչ-որ մեկին պետք է, որ միայնակ չէ:

Իշխան Ղարիբյանը նշանակվել է Կապանի թատրոնի գեղարվեստական ղեկավար

Ներկայացման մեջ ներգրավված են ՀՀ վաստակավոր արտիստներ Աննա Բալանդինան և Արման Ղազարյանը, ինչպես նաև դերասաններ Գրիգորի Կիրակոսյանն ու Անտոն Աղաջանյանը:

Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը` Ինեսա Սևունցը,  կոմպոզիտորը՝ Մարինա Բրուտյանը, խորեոգրաֆը`Նունե Կիրակոսյանը:

Ներկայացումը բեմում կլինի նոյեմբերի 22-ին և 23-ին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА