o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՍԿ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱԶԵՐԻ ՇՊԻՈՆՆԵՐՆ ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ՀԱՅՏՆՎՈՒՄ ՆԻԿՈԼԻ ԿՈՂՔԻՆ

22.11.2019 21:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԻՍԿ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱԶԵՐԻ ՇՊԻՈՆՆԵՐՆ ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ՀԱՅՏՆՎՈՒՄ ՆԻԿՈԼԻ ԿՈՂՔԻՆ

Տեսնես կլինի՞, որ Փաշինյանը մի տեղ մեկնի եւ անմիջապես չհայտնվի խորը մտահոգություններ առաջացնող սկանդալների մեջ: Եվ, իհարկե, իտալական այցն էլ բացառություն չեղավ:

Նիկոլը իր տեսակով այդպիսին է, կարողանում է հեշտությամբ մանիպուլյացնել հանրությանը

Չե, նկատի չունենք այնպիսի «մանր-մունր» պատմությունները, ինչպիսիք են, ասենք, հայազգի գիտնականի կողմից Նիկոլից հրաժարական պահանջելը: Նման դեպքերում, ինչպես ասում են, մենք մերոնցով ենք, ուզենանք «մեր Ռեւազի շալվարը կհանենք, ուզենանք՝ նոր շալվար կհագցնենք»: Բայց ահա, շատ մտահոգիչ է, որ նույն ռեւազյան ժանրով, մեր «մատի եւ մատանու արանքը» կողքից ով ասես խցկվում է, եւ երբեմն էլ պարզվում է, որ՝ թշնամիները: Նկատի ունենք Միլանի եկեղեցի` ադրբեջանցի վիդեոբլոգերի անվան տակ անձի մուտքն ու Նիկոլին սադրող հարց տալու պատմությունը: Եվ ահա, ինչպես հայտնի է, արագորեն պարզվեց, որ տվյալ «վիդեոբլոգերը» ոչ այլ ոք է, քան ադրբեջանական իրավապահ մարմինների գործակալ: Ավելին, ամենակեղտոտ հանձնարարություններ կատարող գործակալ, ասենք՝  բողոքավոր ադրբեջանցիների գլուխները ջարդելու եւ այլն: Իսկ երբ իրավապահների ներկայացուցիչները, իրենց այլ անձ ներկայացնելով, ինչ-որ գործողություն են կատարում, ապա այդ դեպքում նրանք միանգամից գործակալից վերածվում են շպիոնի: Այսպիսով ֆիքսենք բուն փաստը. կեղտոտ հանձնարարություններ կատարելու մեջ մասնագիտացած ադրբեջանական շպիոնին հաջողվել է ընհուպ մոտենալ ՀՀ վարչապետին եւ ինչ-որ հարց տալ: Ու սա միակ փաստը չէ. իտալականին նախորդած` ֆրանսիական այցի ժամանակ էլ ՀՀ վարչապետին անարգել ադրբեջանական մեկ այլ «բլոգեր» մոտեցավ՝ գրիչ առաջարկելով: Իսկ այժմ մեկ պարզագույն հարց՝ իսկ ո՞րն էր երաշխիքը, որ այդ անձի ձեռքին գրչի տեսքով ատրճանակ չէր, թունավորված գրիչ եւ այլն, ու նրա խնդիրը ՀՀ վարչապետի ֆիզիկական ոչնչացումը չէր: Եվ նույն տրամաբանությամբ՝ ո՞րն էր երաշխիքը, որ նման մի ոճրագործություն միլանյան եկեղեցի ներխուժած «վիդեոբլոգերը» չէր ծրագրել: Այսինքն, կարող ենք ֆիքսել առնվազն երկու փաստ, որ ՀՀ վարչապետը հայտնվել է ադրբեջանական շպիոնների հասանելիության գոտում, եւ նրանք ինչ-ինչ գործողություններ են կարողացել անել: Իսկ փոխարենը տեսանելի է նաեւ վարչապետի անվտանգության ծառայության զրոյական արձագանքը: Իսկ դա հնարավոր է միայն այս երկու դեպքերում: Առաջինը, որ վարչապետի անվտանգության ծառայության մասնագիտական պատրաստվածությունը զրոյական մակարդակի վրա է, այսինքն, նրանք երկու անգամ կկորցնեին պաշտպանելու ենթակա անձին, եթե դիմացի շպիոնները հարձակման նպատակ ունենային: Կա՛մ էլ, որ այդ երկու դրվագում էլ անվտանգությունը չմիջամտելու հրահանգ է ստացել: Երկու տարբերակն էլ հավանականության ինչ-որ աստիճան ունի, սակայն ակնհայտ է, որ երկրորդի հավանականությունը շատ ավելի բարձր է: Ամեն դեպքում, եթե առաջնորդվենք առաջին վարկածով, ապա այստեղ միայն մեկ տխուր հետեւություն կա՝ վայ այն երկրին, որի հատուկ ծառայությունները անգամ սեփական վարչապետին թշնամու շպիոններից չեն կարողանում ապահովագրել, այսինքն էլ` ինչպե՞ս են երկրի անվտանգությունն ապահովագրելու: Երկրորդ, ավելի հավանական տարբերակը նույնպես ոչ պակաս տխուր մտքերի տեղիք է տալիսՆախ բուն փաստը. վարչապետի երկու իրար հաջորդող արտասահմանյան այցերին ցուցադրական կերպով նրան են մոտենում ազերի շպիոնները, ինչն ամենապարզ դիտարկմամբ կարող էր հուշել, որ Բաքուն է այդպես «մուկ ու կատու» խաղում, փորձելով ցույց տալ, որ ամենուր ՀՀ վարչապետն իրենց հասանելիության դաշտում է: Բայց եթե ՀՀ վարչապետն էլ այդքան բարեհոգաբար թույլ է տալիս, որ ազերի շպիոնները մոտենան հարված հասցնելու հասանելիության հեռավորության վրա, նշանակում է, որ փորձում է ցույց տալ, թե այնքան է Ալիեւին վստահում, որ անգամ սեփական անվտանգության մասին կարող է չմտածել: Իսկ դա կարող է նաեւ դառնալ մեսիջ, թե՝ «Տեսեք, որ Ալիեւը ոչ միայն կրթված, այլ բարի եւ անվնաս անձնավորություն է: Այսինքն, Արցախի հարցում եւս պետք է չմտահոգվել, եւ հանգիստ խղճով կարող ենք խաղաղության նախապատրաստվել»: Եվ Ալիեւն էլ Փաշինյանի ամեն այցին նման մի «անշառ», ցուցադրաբար աչքի ընկնող շպիոն է ուղարկում, թերեւս հիմնավորում է, որ սա համատեղ խաղ է: Բայց եթե անգամ իրականում այդ խաղ է, ապա դեռ արցախյան պատերազմի ժամանակներց սեփական մաշկը բարձր գնահատող Նիկոլը լավ կանի չմոռանա, որ Բաքվի հետ նման օյինբազությունների վերջը կարող է վատ լինել: «Կացնահարորդ» Սաֆարովի օրինակով հաջորդ ազերի շպիոնը կարող է չդիմանալ ՀՀ վարչապետին գնդակահարելու եւ ազգային հերոս դառնալու գայթակղությանը, եթե անգամ Բաքվից նրան միանգամայն այլ հրահանգներ տրված կինեն:

«Հիմա պատասխանում եմ բոլոր նրանց, ովքեր ասում են՝ էս ո՞նց եղավ, էս ո՞վ բերեց Նիկոլին»

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА